Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով


«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանական կառավարման վերջին շրջանի ռեպրեսիվ «նորամուծություններից» մեկն այն է, որ ՔՊ-ն, ի դեմս իրեն ենթակա պետական մարմինների, կամայականորեն փակում է տասնյակ ձեռնարկություններ, տնտեսվարող ընկերություններ: Հանրահայտ է, որ այս կամայականությունները կատարվում են Նիկոլ Փաշինյանի անձնական ու հրապարակային (ի դեպ) հրահանգներով: Դե, ինքն էլ դա չի թաքցնում:


Առաջինը «Տաշիր գրուպին» պատկանող ՀԷՑ-ն էր: Այնուհետև տասնյակ ընկերություններ փակելու, այսպես ասած՝ «կապարակնքելու» քպական հարվածի ալիքի տակ հայտնվեցին Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» կազմի մեջ մտնող ընկերությունները: Իսկ օգոստոսի 25-ին «կապարակնքման» ալիքը տարածվեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին պատկանող տնտեսվարող ընկերությունների վրա:


Բայց որքանո՞վ է այդ ամենը օրինական, ներողություն՝ առնվազն ինչ-որ առումով իրավական տեսանկյունից գոնե հիմնավորված: Առհասարակ, այս ամենի մեջ որևէ օրինական հիմք, դե լավ, գոնե «հիմքիկ» կա՞: Ի վերջո, սեփականատերերն ու մասնավոր սեփականության իրավունքը դեռ մի կողմ (չնայած դա էլ պակաս էական չէ): Հիմնականն այն է, որ այդ զանգվածային «կապարակնքումների» հետևանքով հարյուրավոր, ավելին՝ հազարավոր մարդիկ՝ այդ ընկերությունների աշխատողները, հայտնվել են տևական անորոշության մեջ, զանգվածաբար խախտված են նրանց սահմանադրական իրավունքները (աշխատելու և եկամուտ ստանալու, ապրուստի միջոցներ հայթայթելու):


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն օրերս շատ պարզ ձևակերպումներով պատգամավորական հարցումներ է ուղղել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծագած ենթահարցերի անհրաժեշտությունից ելնելով՝ նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին:


Պատգամավորը ցանկացել է պարզել, թե ինչ իրավական հիմքեր կան «կապարակնքումների» համար: Մի ահռելի տրցակ գրագրություն է գոյացել: Անգամ այդ ընթացքում ՔԿ-ում պաշտոնյայի փոփոխություն է արդեն եղել, բայց բովանդակային, ընկալելի պատասխան այդ պարզ հարցերին չկա:


Պատգամավորին պատասխան նամակներ (լղոզված բովանդակությամբ) են ուղարկել ՔԿ տնտեսական հանցագործությունների ու մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի ԺՊ Ա.Ժամկոչյանը, ապա նույն վարչության նոր պետ Վ. Մարտիրոսյանն ու Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Ս.Մխիթարյանը:


Ագնեսա Խամոյանն ընդգծում է, որ Քննչական կոմիտեն (մյուս մարմիններն էլ) այդպես էլ չի կարողանում նշել Քրեական դատավարության օրենսգրքի և ոչ մի հոդված, որը քննիչին իրավունք է տալիս իրականացնել «կապարակնքում» կամ կիրառել «ժամանակավոր սահմանափակում»։ Քրեադատավարական օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված քննչական գործողությունների սպառիչ ցանկում նման հասկացություն՝ «կապարակնքում», պարզապես գոյություն չունի: Կոմիտեի պաշտոնական հայտարարությունը, թե «իրավասու չէ մեկնաբանել քննիչի լիազորությունները», իրավական ինքնախոստովանություն է, որ իրենք կիրառել են օրենքով չնախատեսված, ապօրինի գործիքակազմ: Խուզարկությունն ավարտվելուց և փաստաթղթերն առգրավելուց հետո տարածքները շարունակում են փակ մնալ «անորոշ ժամկետով»: Իսկ ՊԵԿ աշխատակիցների հնարավոր ստուգումները չեն կարող հիմք լինել քրեադատավարական կարգով տնտեսվարողի գործունեությունն ամբողջությամբ կաթվածահար անելու համար:


Պատգամավորը նաև նշում է. «Կոմիտեի պնդումը, թե նման ապօրինի սահմանափակումների վերաբերյալ «առանձին վիճակագրական հաշվառում չի վարվում», վկայում է այն մասին, որ բիզնեսների ապօրինի փակումը դարձել է անհաշվետու և կամայական պրակտիկա»:


Բայց այստեղ այլ կարևոր, գուցե մի փոքր «փիլիսոփայական» հարցեր էլ են ծագում: Պարզ է, չէ՞, որ ամեն մի «կապարակնքման» հետևում ինչ-որ մեկը կա, ինչ-որ մեկը այդ որոշումը կայացրել է, թուղթ ստորագրել, կա ինչ-որ մեկը, որ իր վրա է վերցրել հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր մարդկանց աշխատազրկելու անիրավության պատասխանատվությունը: Թե Նիկոլ Փաշինյանը պետական բարձր ամբիոններից ինչ է բղավում, դա մի հարց է: Թե ով ումից ինչ հրահանգ է ստանում, դա էլ մեկ այլ հարց է:


Բայց ամեն դեպքում արձանագրենք, որ կան մարդիկ, պաշտոնյաներ, ընդ որում՝ իրական, շատ կոնկրետ մարդիկ ու պաշտոնյաներ, անուն-ազգանուններով պաշտոնյաներ, ինչպես վերը հիշատակվածները, որ թղթեր են ստորագրել, որ կարգադրել են այդ արգելող ժապավենները դռներին կպցնել, «կապարակնքել» և խաթարել տնտեսվարող սուբյեկտների աշխատանքները: Նրանք, ի դեպ, հազիվ թե չհասկանան, բացառված է, որ չհասկանան, թե ինչ ապօրինությունների «տակ են մտնում»: Հազիվ թե չհասկանան, որ, ի վերջո, նման դեպքերում միշտ ինչ-որ պահի պատասխան են տալիս օրենքի առաջ: Իսկ թե հասկանալով հանդերձ՝ ինչ հույսով են նման բաներ անում, արդեն այլ թեմա է»։


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Կարևոր
«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը
«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը
ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ)
«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր
«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում
«Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով
«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին
«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել
«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում
Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր
Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները
Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին
Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Սարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել
Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին
Պայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում
Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է
Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը

«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը

«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր

«Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում

«Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել

«Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում

Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ․ Գրատախտակի գնացած պատգամավորը այլ կուսակցությունից է ՔՊ գնացել

«Հրապարակ». Մանվել Փարամազյանը Առուշ Առուշանյանի հետքերով է գնում

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ-ի «դեմբելներն» առիթավորվել են եւ, ընդդիմությանը միացած, պատերի տակ Արաքսյա Վարդանյան են «քլնգում»

«Իրավունք». Ո՞վ է հայկին «դուխաթափ» արել

«Հրապարակ»․ Ով է տիրանալու Կապանատան բանալուն. իշխանական շրջանակները ցնցումների մեջ են ընկել

«Ժողովուրդ». Պատգամավորից՝ ՍԴ դատավոր․ ինչպես է փոխվել Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազան ՝ պահեստ

«Ժողովուրդ». ՔՊ-ում քննարկվում է Ավետ Կոնջոյանին և Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը

«Իրավունք». Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք մտնեմ Նիկոլի մոտ, ես գիտեմ ինչ կասեմ»

Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել ․ Երևանում հայրը բռնաբարել է անչափահաս աղջկան

Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»