Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»



«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում նկատվող միտումները վկայում են իրավական պետության հիմնարար սկզբունքների և քաղաքական հռետորաբանության միջև սահմանագծի վտանգավոր աղճատման մասին։ Ամենախոշոր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի առաջարկը՝ լուծարել դատական համակարգը և պատիժները ՔՊ վարչության նիստերում սահմանել, թեև ձևակերպված է դառը հումորով, ցայտուն կերպով արտացոլում է հանրային-քաղաքական դաշտում առկա լուրջ համակարգային խնդիրը։ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ որևէ անձ չի կարող հանրայնորեն պիտակավորվել որպես հանցագործ, քանի դեռ առկա չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

Այնուամենայնիվ, քաղաքականապես զգայուն գործերով, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի և այլ գործիչների մասով, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող ահաբեկիչ, կոռուպցիոներ կամ թալանչի որակումները կանխակալ վերաբերմունք են ձևավորում հանրության շրջանում և ուղղակի ճնշում գործադրում քննչական ու դատական մարմինների վրա։

Ըստ էության, նման գործելաոճը Հայաստանը նետում է խորհրդային տրոյկաների ոճով դատավարությունների ձևավորման օրակարգ, որովհետև դատական գործընթացները դառնում են ձևական։

Երբ երկրի իշխող ուժի կամ նրա ղեկավարի ուղղակի ցուցումով կարող են միանգամից ձերբակալություններ լինել առանց իրական իրավական պրոցեսի, ու կարող են մարդու վրա հոդված կարել ուղղակի սպասարկելու համար երկրի ղեկավարի ցանկությունները, ապա ոչ միայն դատական համակարգը կորցնում է լեգիտիմությունը, այլև ուղղակի սկսում է գործել խորհրդային «տրոյկաների» տրամաբանությամբ։Այս ամենը բերում է դատարանների անկախության չեզոքացման, երբ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կանխակալ հայտարարությունների պայմաններում դատավորները հայտնվում են քաղաքական ուղղորդման և հանրային ճնշման երկընտրանքի առջև։

Արդարադատության համակարգի նկատմամբ վստահության անկումը հանգեցնում է իրավական պետության հիմքերի թուլացմանը, որտեղ օրենքի գերակայությունը փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ։ Ակնհայտ է, որ իրավական համակարգում առկա է խորքային ճգնաժամ, որը պահանջում է անհապաղ անդրադարձ։ Քաղաքական հռետորաբանության զսպվածությունը և անմեղության կանխավարկածի անվերապահ պահպանումը ցանկացած ժողովրդավարական պետության կենսունակության անբաժանելի նախապայմանն են։


Լրահոս

Ռուսաստանը և Իրանը քննարկել են ԵԱՏՄ-ի հետ Թեհրանի համագործակցությունը
Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ է գրանցվում Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում
Մակրոնը ցուցարարների պահանջներն արդարացի է համարել
Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում հաղթել է թուրք մրցակցին
Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել
Իլոն Մասկը խոստացել է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի մեկական բաժնետոմս նվիրել
ՆԱՏՕ-ն սկսել է իր հակաօդային պաշտպանության համակարգի լայնածավալ վերափոխումը. ԶԼՄ-ներ
Էմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է
Ուկրաինայում կարգավորումն անհնար է առանց Կիևի ներկայացուցիչների մասնակցության. Պեսկով
«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան
99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան
Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել
36 տարիների պատմությունը մեզ պարտավորեցնում է պահպանել մեր ազգային ինքնությունը. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն
Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը
ԱՄՆ-ն Կենտրոնական Ասիա է գալիս երկարաժամկետ համագործակցության համար. Ռուբիո
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը
Պաշտոնից ազատում ՝ Փաշինյանի որոշմամբ. Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը․ Թրամփ
Կարևոր
HAYRIK HARVEST․ նոր միջազգային գաստրոնոմիական նախագիծ, որը միավորում է տարբեր խոհարարական մշակույթներ Երևանում
Ադրբեջանից՝ 23 միլիոն դոլարի արտահանում, Սիմոնյանի պարտված հայցն ու Ամուլսարի միլիոնները
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում մասնակի պարետային ժամ է սահմանվել

Լրացուցիչ նորություններ

...

99-ամյա կինը ռեկորդ է սահմանել՝ թռչելով ինքնաթիռի թևին, Փարիզում՝ շքեղ խանութների թալան

Նեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը. Փաշինյանը 25 հազար եվրո է ստացել

Թրամփի ճնշումը Կիևի վրա, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին և Մոսկվա-Փհենյանի «անպարտելի» դաշինքը

Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով

Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի

Հռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը

COP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

Մեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համար

Հյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկել

Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածում

Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»

Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում

Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ

Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին

Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները