Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդա՞ր էր, երբ Փաշինյանը թիրախավորում էր Վազգեն Սարգսյանին. հարց՝ Գագիկ Մելքոնյանին

«Եվրոմեդիա 24»-ի զրուցակիցն է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

— Պարոն Մելքոնյան, բանակում ոչ մարտական պայմաններում մահերի քանակն անհանգստացնող է։ Ինչպե՞ս եք պատկերացնում այդ հարցի լուծումը։

— Լուծումը մի քիչ բարդ է, որովհետև դա միայն սպայական կազմից չէ կախված, դա կախված է բոլորից՝ սկսած դպրոցից, քոլեջից և բոլոր տեղերից։ Դաստիարակչական աշխատանքը բոլոր տեղերում պետք է լինի։ Կարող ենք այս կամ այն հրամանատարին պատժել, բայց դեպքերը նորից շարունակվում են։ Բարքերը պետք է վերանան։ Այդ գողական կամ սուտ գողական բարքերը դրսից են գալիս, ներսից չեն գալիս։ Բոլորս միասին պետք է այս գործին լծվենք, որպեսզի կարողանանք այս դեպքերը կանխել

։— Իսկ իշխանության պատասխանատվությունը մասին ի՞նչ կասեք։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ռազմական ոստիկանության պետի պաշտոնանկությանը։

— Պետք է բոլորն իրենց տեղում լինեն։ Եթե իրենց տեղում չեն, նշանակում է՝ ինչ-որ բան այն չէ։ Ամեն մեկն իր տեղում պետք է պատասխան տա։

— Աշոտ Զաքարյանն իր տեղո՞ւմ էր։

— Աշոտ Զաքարյանը ՌՈ պետն էր, բայց աշխատանքը բոլոր տեղերում պետք է լինի։

— Իսկ Արամ Հովհաննիսյանի նշանակումն ինչպե՞ս եք գնահատում։ Նա կկարողանա՞ համակարգային հարցեր լուծել։

— Նորից եմ ասում՝ բոլորս պետք է զբաղվենք այդ խնդրով։ Ծնողը մեծացնում է զավակին, ուղարկում է բանակ, իսկ այնտեղ մի բաշիբոզուկ կարող է մարդու կյանք խլել։ Մեծ աշխատանք է պետք անել։

— Ժամանակին, երբ նման միջադեպեր էին լինում, լրագրող Նիկոլ Փաշինյանը մեղավորության սլաքներն ուղղում էր այն ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի վրա։ Սուրեն Պապիկյանը մեղավորություն չունի՞։

— Դա մի անձից կախված չէ։ Եթե Պապիկյանը պաշտոնանկ արվի, կվերանա՞ այդ ամենը։ Բոլորը պետք է աշխատեն։ Ի՞նչ երեխա եք ուղարկում բանակ, քաղաքացիական կյանքում ինչպիսի՞ն է եղել, ինչո՞վ է զբաղվել։ Հրամանատարը նաև պետք է հոգեբան լինի, նա պետք է դաստիարակչական աշխատանք տանի։ Այդ հարցերը հիմա բարձիթողի վիճակում են։

— Ստացվում է՝ անարդա՞ր էր, երբ լրագրող Փաշինյանը թիրախավորում էր Վազգեն Սարգսյանին։

— Դուք էլ Պապիկյանին եք թիրախավորում, ի՞նչ տարբերություն։

— Ես չեմ թիրախավորում, ես Ձեր կարծիքն եմ փորձում պարզել։

— Դուք էլ ունեք գործ, մենք բոլորս պարտավոր ենք աշխատել, որ այդ բարքերը վերանան։

— Իսկ նոր խորհրդարանի բարքերին ի՞նչ գնահատական կտաք, շա՞տ է տարբերվում նախորդ ԱԺ-ից, երբ Դուք պատգամավոր էիք։

— Տարբերվում է նրանով, որ նախորդը ծածուկ էր պաշտպանում ուրիշ երկրի շահերը, հիմա՝ բացեիբաց։ Այսօրվա ընդդիմությունը դարձել է Պետդումայի քույր կազմակերպությունը։

— Ինչո՞ւ ՔՊ-ն որոշեց փոխել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ այդ պաշտոնում առաջադրելով Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Ո՞վ է Ձեզ համար նախընտրելի։

— Ինձ համար նախընտրելի է Անդրանիկ Քոչարյանը, բայց նա չի առաջադրվել։

— Այսինքն՝ Վիլեն Գաբրիելյանը չի՞ կարողանա արժանի փոխարինող լինել։

— Կաշխատի, կերևա։ Մարդը պետք է աշխատի, որ հասկանաս՝ կարո՞ղ է, թե՞ ոչ։ Ցանկացածն էլ կարող է աշխատել, ի՞նչ է եղել։


Լրահոս

Տիգրան Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանին
Խաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերները
Պուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցել
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո
Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան
Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր
COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը
Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի
Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը
ՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնական
Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում
Բնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը
Կամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկել
Հուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտը
Ալիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնը
ՈւՂԻՂ. Փաշինյանը, Իրանի նախագահը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը մասնակցում են առաջնորդների գագաթնաժողովին
Կենսաբազմազանության համար Չինաստանը երեք առաջարկ է ներկայացնում. ՉԺՀ բնապահպանության նախարար
COP-ի շրջանակներում կողմերը պետք է գան համաձայնության. Ռազան Խալիֆա Ալ Մուբարաք
Նոր սահմանափակում Ռոսսելխոզնադզորից. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի առանց Զելենսկու. Թրամփ

Լրացուցիչ նորություններ

...

Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում

Հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ 6-ամյա երեխան ինքնագլորով մահացու վրաերթի է ենթարկվել

Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ