Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ժողովուրդը մոռացավ պարտությունը՝ սկիզբ դնելով մահաբեր շղթայի ու ավելի ճակատագրական սխալների․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է․

«Վաղը լրանում է 4-րդ տարին, ինչ հայ ժողովուրդը սկսեց հերքել 21-րդ դարի իր պատմության ամենաողբալի ու դաժան էջը՝ պարտությունը։ Կապիտուլյացիա, որը սկիզբ դրեց շատ ավելի մեծ պարտությունների, որոնք դեռ շարունակվում են։Բոլորը գիտեն. պարտության գլխավոր պատճառը հեղափոխությունն է։ Ընդունելով պարտությունը, գիտակցելով դրա պատճառները, մեր հասարակությունը կգար ցավոտ եզրակացության. այդ պարտության մեջ իրենք ունեն պատասխանատվության իրենց մասը։ Դրանից հետո պետք է ընդուներ հեղափոխական իշխանության անպատրաստ, անկարող, դավաճան ու կապիտուլյանտ լինելը։

Դա ինքնապահպանման միակ տրամաբանական ուղին էր։ Բայց դա տեղի չունեցավ։ Փոխարենը ընտրվեց մեկ այլ ճանապարհ՝ տարօրինակ ու հոգեբանական բարդույթներով խճողված. ժողովուրդը որոշեց մոռանալ պարտությունը, որովհետև չէր կարող զոհաբերել իր «սուրբ կովը»՝ հեղափոխությունը, չէր կարող ընդունել իր ձևավորած իշխանության դավաճան ու սնանկ լինելը։ Չէր կարող ընդունել, որ սխալվել է։ Ու մոռացավ պարտությունը՝ սկիզբ դնելով մահաբեր շղթայի ու ավելի ճակատագրական սխալների։Հանրային կոնսենսուսը բոլոր կողմերից էր։ Քանի որ հասարակությունն ու իշխանությունը պատասխանատու էին պարտության համար, որոշեցին չնկատել այն, հետո այն չհամարել պարտություն, հետո՝ լիազորել նույն իշխանությանը շարունակել հետպատերազմյան բանակցությունները՝ մոռանալով շատ կարևոր հանգամանք. բանակցում են հավասարները, իսկ պարտված երկրի պարտված ղեկավարը կարող է առավելագույնը մուրալ և ժամանակ ձգել՝ այդ ընթացքում տալով ինչ կարող է կամ ինչ պահանջում են, որովհետև եթե ստորագրվի վերջնական կապիտուլյացիան, ապա դա կլինի «մենք չենք պարտվել» հայկական լեգենդի փլուզումը։

Արդեն 4 տարի է այդ մոռացության շղթային ավելանում են նորերը. սկզբում մոռացվեց, որ պարտություն է, հետո մոռացվեցին գերիները, հետո՝ անզեն ու ճակատագրի բախտին թողնված Ջերմուկի դիրքերի զինվորները։ Մոռացվեց, որ առանց որևէ կրակոցի հանձնել է Արցախի հետ կապող անվտանգային գոտիները, և դե ֆակտո իշխանության ուղիղ ստորագրմամբ հանձնվեց Սյունիքի մարզի մի քանի ռազմավարական ճանապարհ, որից հետո առանց դիմադրության թույլ տվեց գրավել Հայաստանի մի քանի այլ ռազմավարական վայրեր ու բարձրունքներ, շարունակելով դա սահմանազատման քողի տալ՝ զրկելով Հայաստանին բոլոր տեսակի պաշտպանական գոտիներից։

Ի վերջո, անգրագիտութան, դավաճանության, ստորության ու հիմարության հետևանքով կորցվեց Արցախը։ Իշխանությունն այն հանձնեց՝ հասարակության հետ լռելյայն համաձայնությամբ։Ու քանի որ ազատ անկումը շարունակվում է, ապա ձևավորվեց հավաքական նոր բանաձև. «այսպես էլ մնա, լավ է»։ Բայց ամեն անգամ մոռացության, չնկատելու, «նոր նորմալ»-ով ապրելուն խանգարում է մեկ հանգամանք. իրականությունը։ Որովհետև «այսպես» հաստատ չի մնալու, ու արդեն այդպես չէ։ Արդեն վատ է։ Ու չկա որևէ իրատեսական սցենար, որով լավ է լինելու։ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմությունը չունի դրական ելքի շանս, քանի դեռ 44-օրյա պարտությունը չի արձանագրվել որպես մեր նոր վերամեկնարկի զրոյական կետ, մինչև այն չի ֆիքսվել որպես բոլոր պրոբլեմների հիմք, մինչև չեն հստակեցվել պարտության մեղավորներն ու պատասխանատուները։

Պացիենտը պետք է հասկանա, որ հիվանդ է, որ բուժումը մեկնարկի։ Պետք է հասկանաս, որ քաղցկեղ ունես, որից հետո գիտակցությամբ, էներգիայով, դեղերով, ամեն ինչ փորձես հաղթել հիվանդությունը, փորձես կենդանի մնալ։ Անտեսելով մահաբեր հիվանդությունը՝ դու հրաժարվում ես ապրելուց։ Նույնն էլ հանրային մակարդակում։ Մինչև մենք չհասկանանք, որ 44-օրյա պատերազմի պարտությունը մեր այսօրվա ու ապագայի բոլոր խնդիրների առանցքն է, մինչև չհասկանանք այդ պարտության պատճառներն ու չբացահայտենք ու չպատժենք մեղավորներին, չի լինելու որևէ արժանապատիվ, ապահով ու անվտանգ ո՛չ ապագա, ո՛չ երկիր։

Լրահոս

ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն