Կոլումբիայի Պերեյրա քաղաքում երկրաշարժից 36 ժամ անց փլատակներից մի կին փրկվել է, հայտնել է Բոգոտայի հրշեջ ծառայությունը։
«Մեզ հաջողվեց փրկել Դանիելային։ Փլատակներում 36 ժամ անցկացնելուց հետո Դանիելա Լարգոս Սանչեսը փրկվեց», - ասվում է հրշեջ ծառայության X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։
Բոգոտայի հրշեջ ծառայության տվյալներով՝ փրկարարական աշխատանքները իրականացվել են Պերեյրայի հրշեջների և Կոլումբիայի ազգային ոստիկանության աղետների արձագանքման հատուկ նշանակության խմբի հետ համատեղ։








