Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առողջապահության փոխնախարարի պաշտոնը հարցականի տակ է․ Նանուշյանն արձակուրդում է․ «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը դեռևս կառավարության նոր կազմի ձևավորման փուլում տեղեկացրել էր, որ նախարարությունների ղեկավարների մակարդակով մեծածավալ փոփոխություններ չեն սպասվում։ Փոխարենը կադրային հիմնական վերադասավորումները լինելու են փոխնախարարների օղակում։Եվ, ինչպես արդեն տեսնում ենք, մի շարք գերատեսչություններում փոխնախարարներ արդեն հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, իսկ որոշ նախարարություններում կադրային վերադասավորումների գործընթացը դեռ շարունակվում է։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր նաև, որ Առողջապահության նախարարությունում ևս փոխնախարարների ճակատագիրը վերջնականապես որոշված չէ։ Մասնավորապես, խոսքը նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի մասին է։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած նոր թիմում նրանց վերանշանակման հարցը դեռևս կախված է օդում, իսկ նախարարությունում սպասողական տրամադրություններ են։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Լևոն Հակոբյանն այս օրերին Երևանի Իմպրեսո սրճարանում է հիմնականում լինում և այնտեղ է սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ վերջնական որոշմանը։Լենա Նանուշյանն էլ, մեր տեղեկություններով, այս օրերին արձակուրդ է վերցրել և մեկնել հանգստի։ Նա ևս սպասում է իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ որոշմանը։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ նրանց մասով վերջնական քաղաքական որոշումը դեռ չի հրապարակվել, և գերատեսչությունում առավել հավանական են համարում, որ երկուսն էլ նոր կառավարության կազմում չեն վերանշանակվի։Հատկապես, երբ խոսքը Նանուշյանի մասին է, ով իր պահվածքով ոչ միայն ծաղրի առարկա է դարձել (զարմանալի ռիլներ, կառավարության նիստի ժամանակ «անադեկվատ» պահվածք, որդու բանակից ազատված լինելու թեմաներ)։

Թերևս ընտրությունների արդյունքների՝ ՔՊ-ի համար ոչ ցանկալի լինելու պատճառներից մեկը Նանուշյանի նման կադրերն են, ովքեր տապալել են ոլորտը և հաճախ չեն գիտակցում՝ պետական պաշտոնյայի վարքը ինչպիսի դրսևորում պիտի ունենա»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


Լրահոս

44-օրյա պատերազմում վիրավորում ստացածները մնացել են առանց օգնության. Հակոբյան (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանը բարով-խերով ազատության մեջ լինի, ամեն ինչ կպատմի՝ Նիկոլին օրերս էդ մասին ասեցի. Մանուկյան (տեսանյութ)
Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. պատասխանն իրենց աթոռի տակ է. Գալեյան (տեսանյութ)
Կարևոր
23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս. հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայր
44-օրյա պատերազմում զոհված արցախցու որդին Հայաստանի չեմպիոն է դարձել (տեսանյութ)
Դեռ երկու քաղաքական ուժ է հանդիպել Արցախի իշխանությունների հետ. Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀՀ իշխանությունը տեղեկություն է ունեցել պատերազմի մասին, պատասխանատուն ինքն է․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Արցախի կործանման սկիզբը դրվել է 44-օրյա պատերազմով, չպետք է հասնեինք այս իրավիճակին. Շահրամանյան (տեսանյութ)
Վարչապետի վրա ձու են նետել
Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ
ՈՒՂԻՂ. Եռաբլուրում ոգեկոչում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը
Ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում․ Ծառուկյանը հիշեցրել է՝ ինչ էր զգուշացրել 44-օրյա պատերազմից առաջ
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ
Շտապ
Երևանում բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը
Սեպտեմբերի 27․ վեց տարի առաջ սկսվեց 44-օրյա պատերազմը
ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում
Կարևոր
Երևանն ու, առհասարակ, Հայաստանը փաստորեն «բաց են» արտաքին թշնամու լրտեսական ու դիվերսիոն գործունեության առջև. Արմեն Այվազյան
Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է

Լրացուցիչ նորություններ

...

TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է

«Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին

«Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը

«Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում

«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա

«Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը»

«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում

«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս

«Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. Պայթյունից մահացած զինծառայողի գործով կան մի քանի վարկածներ

«Հրապարակ»․ Պաշտոնը «ժառանգություն է թողնելու»

«Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը

«Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին

«Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է

«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին