Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը իր նորագույն P-1 հետախուզական ինքնաթիռը տեղակայել է Ադենի ծոցում՝ միջազգային ծովահենության դեմ պայքարի գործողություններին մասնակցելու համար, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ինքնաթիռը կտեղակայվի Ջիբութիում՝ հյուսիս-արևելյան Աֆրիկայում, որտեղ Տոկիոն ունի մշտական բազա։ P-1-ը ճապոնական արտադրության ռեակտիվ ինքնաթիռ է, որը նախատեսված է սուզանավերի և մակերեսային նավերի մոնիթորինգի համար։
Այն կարող է պարեկություն անցկացնել ավելի քան 10 ժամ։ Ճապոնիայի ռազմաօդային ուժերը սկսել են ստանալ այս ինքնաթիռները 2013 թվականին։ Ներկայումս երկիրն ունի 40 նման ինքնաթիռ և 24 ավելի հին ամերիկյան արտադրության P-3C։ Տոկիոն Ադենի ծոցում ծովահենության դեմ պայքարի գործողություններին մասնակցում է 2009 թվականից։ Հսկողության ինքնաթիռներից բացի, այնտեղ ռոտացիոն հիմունքներով գործում է նաև ճապոնական ռազմածովային ուժերի ականակիր։








