Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ:Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, հասկանալի է, որ նոր համակարգ ձևավորելը շատ բարդ և մարտահրավերներով լի աշխատանք է:

Այս ընթացքում՝ վերջին երեք տարիներին, Հակակոռուպցիոն կոմիտեի կայացման գործում շատ մեծ և լուրջ ջանքեր են գործադրվել: Բայց նաև հետևյալը պիտի նկատեմ, որ որևէ համակարգի կայացման ավարտն ազդարարելու կետ չկա»,- ասել է վարչապետը և հավելել, որ եթե այդպիսի կետ կա, ապա դա կոչվում է լճացում:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, չպետք է սպասել, որպեսզի կայացման և անցումային շրջաններն անցնեն, որպեսզի առաքելությունը կատարված համարվի, քանի որ կայացման կետ չկա, և պետք է անընդհատ ձգտել կատարելագործման, զարգացման: «Այդ առումով, շնորհակալություն հայտնելով ձեզ աշխատանքի համար, ուզում եմ ընդգծել, որ բարեբախտաբար, թե դժբախտաբար Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ իմ ասելիքն, ընդհանուր առմամբ, տեղավորվում է ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ իմ ասելիքի շրջանակում: Ասել, որ, ընդհանուր առմամբ, կա դժգոհություն մեր իրավապահ համակարգի գործունեությունից, ճիշտ չի լինի:

Բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում: Եվ դա կապված է շատ կոնկրետ իրողությունների հետ»,- նշել է երկրի ղեկավարը և խոսել այդ իրողությունների մասին:
Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական համակարգի մաքսիմալ արդյունավետ աշխատանքի համար Կառավարությունից և անձամբ իրենից ակնկալվող ամեն բան արվել է:

«Տեղի են ունեցել ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխումներ, տեղի են ունեցել օրենսդրական բարեփոխումներ, տեղի են ունեցել սոցիալական երաշխիքների համակարգի էական բարեփոխումներ քննչական համակարգում, դատախազական համակարգում, դատական համակարգում, ներդրվել են նաև որոշակի օրենսդրական և տեխնիկական հնարավորություններ:

Եվ թերևս այս փուլում գոնե ինձ համար արձանագրում եմ, որ չկա այդպիսի բան, որ դատաիրավական համակարգը Կառավարությունից ակնկալել է, և Կառավարությունն ասել է, որ այդ ակնկալիքը չի բավարարի այն ըմբռնմամբ, որ զարգացման տրամաբանությամբ միշտ էլ պետք է Կառավարությունից ակնկալիքներ լինեն, որովհետև ժամանակն առաջ է գնում, նոր պահանջներ են ի հայտ գալիս կամ նոր անհրաժեշտություններ:

Բայց մյուս կողմից՝ մեր ընկալումը հետևյալն է, որ այդ բոլոր գործողություններն իրավապահ համակարգում անելուց, այդ բոլոր ներդրումներն անելուց հետո պետք է նաև որոշակի նախնական արդյունքներ տեսնենք, մանավանդ մի միջավայրում, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում արդարություն և արդարադատություն հաստատելու, կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիան արմատախիլ անելու մասով քաղաքական կամքի բացակայություն, ընդհանրապես, չկա:

Ընդհակառակը՝ կա հստակ, աներկբա, միանշանակ քաղաքական կամք, որ դա Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա: Բայց դա տեղի չի ունենում, ակնհայտորեն: Բայց ես այն կարծիքին էլ չեմ, որ դա էլ մի կետ է, որ պետք է ասենք վերջ, ավարտվեց, այլևս այդ խնդիրը լուծված է»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է
Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան
Եվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար
ՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվը
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան

ՔՊ-ն ամեն ինչ թանկացնում է, որ իրենց եկամուտներն ավելացնեն. Սուքիասյան

Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա

Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ

Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան

Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ Սուքիասյան