ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է կեղծ էջերի և առցանց խարդախությունների մասին։
«Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։
Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Հորդորում ենք՝
-չանցնել կասկածելի հղումներով,
-չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
-մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Զգուշացե՛ք կեղծ էջերից և առցանց խարդախություններից, նպատակը՝ բանկային տվյալներին տիրանալն է (լուսանկար)








