Իսպանիայի իշխանությունները սկսել են նոր արգելապատնեշներ տեղադրել Սեուտայի նավահանգստում՝ միգրանտների հոսքի ֆոնին, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը։
«Ժամը 7:50-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 8:50-ին) Սեուտայի Տարախալ նավահանգստում սկսվել է զսպող արգելապատնեշների տեղադրումը», - հաղորդել է գործակալությունը։ Europa Press-ի տվյալներով՝ արգելապատնեշը բաղկացած է 500 մետր երկարությամբ, 30-70 սանտիմետր բարձրությամբ փչովի արգելապատնեշից, որի ստորջրյա հատվածը մինչև մեկ մետր խորություն ունի, ինչպես նաև ծովի հատակին խարսխված լողակների շարքից։
Արգելապատնեշի տարրերի միջև անցուղի է ապահովված, որը թույլ է տալիս Քաղաքացիական պահակախմբի նավակներին ապահովել սահմանը։








