Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Լոռու մարզում սպանություն չի գրանցվել․ ՆԳ նախարարն ամփոփել է ոստիկանության աշխատանքը



Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը նշելով, որ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։

Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն և խմբավորումներ։ Նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։Ընդհանուր առմամբ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Լոռու մարզի բաժինների, Պարեկային ծառայության, Ոստիկանության գվարդիայի Վանաձորի և Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված հանցագործությունները նվազել են 3,2 տոկոսով․ 210 հանցանքից բացահայտվել է 178-ը կամ 84,8 տոկոսը՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Նվազել են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները, աճել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։Առաջին կիսամյակի ընթացքում Համայնքային ոստիկանության Բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 240 դեպք, բացահայտվել՝ 84,6 տոկոսը։ Աճել են ընտանեկան և կենցաղային բռնության, մարդու և սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում գրանցվել է հանցագործության 74 դեպք, բացահայտվել՝ 57-ը։

Նվազել են մարդու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Լատենտային բնույթի հանցատեսակներով աճ է արձանագրվել։Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության դեպքեր Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում չեն արձանագրվել։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 149 դեպք, բացահայտվել 119-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 79,9 տոկոս։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 103-ը կամ 88 տոկոսը։ Նվազել են տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ մարդու դեմ ուղղվածները։Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք է բացահայտվել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Արձանագրված 145 դեպքից բացահայտվել է 129-ը կամ 89 տոկոսը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները, աճել՝ սեփականության դեմ ուղղվածները։Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։ Արձանագրվել է հանցագործության 80 դեպք, բացահայտվել՝ 73-ը։

Բացահայտման ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ հասնելով 91,3 տոկոսի։ Դրական դինամիկա է արձանագրվել լատենտային հանցատեսակների, մասնավորապես՝ ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։Տարբեր վարչական իրավախախտումներով Լոռու մարզի պարեկները առաջին կիսամյակի ընթացքում կազմել են ընդհանուր 45274 արձանագրություն՝ 3994-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտել են 88 հանցագործություն, այդ թվում՝ սառի զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Թեև ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել է դրանց հետևանքով զոհերի թիվը։

Ոստիկանության գվարդիայի Վանաձորի և Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացրած աշխատանքը՝ ընդգծելով նաև ծառայության ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման արդյունքները։Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած աշխատանքի համար։

Հատկապես սպանության նախապատրաստությունների բացահայտման և հանցավոր խմբերի վնասազերծման ուղղությամբ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատանքը նախարարը գնահատել է օրինակելի, ինչի շնորհիվ նաև նվազել են առանձնապես ծանր և ծանր որոշ հանցագործություններ։

Նախարար Սարգսյանը նշել է, որ պետք է առնվազն պահպանել դրական ցուցանիշները, շարունակել օպերատիվ միջոցառումները քրեական տարրերի ու հանցավոր խմբերի բացահայտման ուղղությամբ, կարևորել է նաև ապօրինի պահվող հրազենի հայտնաբերման և շրջանառությունից դուրսբերման ուղղությամբ աշխատանքը։Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և կանխարգելման միջոցառումները։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին և ընտանեկան բռնության դեպքերին։ Նախարարը հանձնարարել է շարունակել պարբերական հանդիպումներն ու կանխարգելիչ աշխատանքը՝ ապահովելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համակարգված ներգրավվածությունը։

ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ արագ և համակողմանի արձագանքի անհրաժեշտությունը, կարևորել պատշաճ իրավական ընթացքի ապահովումը։Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում՝ ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։


Լրահոս

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է
Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը
Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել
ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը
Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է
Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են
ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից
Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը
Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ Մանուկյան
Թոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`Երևանում
ՆԳՆ-ի բյուջեն 40 տոկոսով ավելացել է․ ո՞ւր են գնացել այդ գումարները. Խաչատրյան
ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարար
Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար
ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում
«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում
Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Լրացուցիչ նորություններ

...

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ Պիպոյան

Հանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ

Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում (լուսանկարներ)

Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան

36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի

Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին

Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է

«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները

Պլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը

«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել

Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու