Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Աստանայի դիրքորոշումը․ ինչո՞ւ է Տոկաևը տարբեր կերպ մեկնաբանում Ուկրաինայի և ԼՂ հակամարտությունները. Զաքարյան



ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Օմսկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է սառեցնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և վերադառնալ բանակցություններին՝ հիմնվելով «Ստամբուլյան բանաձև 2:0»-ի վրա։

Պաշտոնական Աստանայի այդ դիրքերոշումը նորություն չէր:

Սակայն բարձր մակարդակով այս հանդիպմանը, Ղազախստանի նախագահը ևս երկու ուշագրավ հայտարարություններ է արել:

Առաջինն այն էր, որ նախագահ Տոկաևը բացահայտ ասել է նախագահ Պուտինին, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառները շատերի, այդ թվում՝ Ղազախստանի համար, մնում են անհասկանալի։ Նա նաև ընդգծել է, որ հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդին, նրա մշակույթին և լեզվին։

Ռուսաստանի հետ դաշնակցային պարտավորություններով կապված երկրի ղեկավարը, փաստացի ակնարկել է ՌԴ նախագահին, որ պատերազմի շարունակությունը նույնիսկ Մոսկվայի ամենամոտ գործընկերների համար, գնալով ավելի դժվար է հիմնավորել։ Այդպես Աստանան չի գնում Կրեմլի հետ հարաբերությունների վնասման ճանապարհով, սակայն նաև չի ցանկանում իր վրա վերցնել նրա գործողությունների քաղաքական պատասխանատվությունը։

Երկրորդ ուշագրավ հայտարարությունն այն էր, որ խոսելով արցախյան հակամարտության մասին, պարոն Տոկաևը նշել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև սառեցված հակամարտության բնույթն ու ծագումը չափազանց պարզ և ակնհայտ էին Ղազախստանի և այլ երկրների համար, քանի որ դրանց ծագումն «արմատացած էր պատմության մեջ»:

Ինչպե՞ս մեկնաբանել այս երկիմաստ հայտարարությունը:

Նախ արձանագրենք, որ 2023թ. նոյեմբերի 3-ին, նախագահ Տոկաևն Աստանայում շնորհավորել է Ալիևին՝ տարածքային ամբողջականության վերականգնման համար: Այստեղից կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Տոկաևը ողջունում էր Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու հազարամյա հայկական Արցախի հայաթափումը: Եվ կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ արցախյան հակամարտությունն իրենց համար պարզ էր միայն տարածքային ամբոջականության սկզբունքի մասով, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման սկզբունքի առումով:

Որովհետև, եթե նախագահ Տոկաևն առաջնորդվում է միայն տարածքային ամբողջականությամբ, ապա ռուս-ուկրաինական պատերազմը ևս իրենց համար պետք է հասկանալի ու միանշանակ լիներ: Իսկ, եթե պաշտոնական Աստանայի համար արցախյան կոնֆլիկտը պարզ ու ակնհայտ էր, իսկ ուկրաինականը՝ ո՛չ, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ նրանք խճճվել է տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև:

Հատկապես, որ ՀԱՊԿ-ի համատեղ հայտարարությունների շրջանակներում (2016թ, 2017թ.) Ղազախստանն աջակցել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին, որով արցախյան կոֆլիկտի լուծումը հենվում էր հայտնի ու համահավասար երեք սկզբունքների վրա:

Չէ՞, որ ռուս-ուկրաինական պատերազմը ուկրաինական կողմից տարածքային ամբողջականության, իսկ ռուսական կողմից՝ ինքնորոշման իրավունքի համար պայքար է: Եթե իհարկե մի կողմ դնենք տարբեր երկրների աշխարհաքաղաքական շահերը, որոնք ևս ակնհայտ ու հասկանալի են:

Ես իհարկե հասկանում եմ, որ ուրիշների կոնֆլիկտների մասին խոսելն ու խորհուրդներ տալը միշտ ավելի հեշտ է: Բայց նաև պետք է իմանալ, որ այն, իր իրավունքների և ազատության համար զոհվող ժողովուրդների չափազանց զգայուն հարցերից մեկն է:

Հ.Գ.

Պաշտոնական Երևանը միշտ ասել է, որ արցախյան հիմնախնդիրը համեմատելի չի եղել այլ հակամարտությունների հետ: Եվ ինչպես հանոզվեցին բոլորը՝ դա պարզ ճշմարտություն էր: Որովհետև, երբ աջակցում ես միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ապա դրանով ուղղակիորեն նպաստում ես հարյուր հազարից ավելի էթնիկ հայերի հայրենազրկմանն ու ցեղասպանական ռիսկի ենթարկվելուն»:


Լրահոս

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա
Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի
Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո
Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ
Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան
Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան
Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան
Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան
Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում
Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին
Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. Թուրքիայում Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնո՞ւմ են
Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց
Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական
Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ

Սպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. Այվազյան

Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ Շարմազանով

Սամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Բանակը հրամանատար չունի․ Հայկ Նահապետյան

Երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ Կարապետյան

Ձերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը

Փաշինյանը փորձում է կոտրել դիմադրության բոլոր կենտրոնները. Սուրենյանց

Մեծաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներով շրջապատված Սամվել Կարապետյանին տեղափոխեցին ՊԵԿ–ի քննչական

Վաղը կարևոր իրադարձություն պետք է լիներ, փորձել են դա կանխել. Նարեկ Կարապետյան

Մեզ հայտնի չէ, որ Սամվել Կարապետյանը անձնագրից հրաժարվելու դիմում է ներկայացրել. ՆԳ նախարար

Հեղեղներ, պայթյուններ ու անհավանական դեպքեր․ աշխարհի ամենատպավորիչ կադրերը

Երկար ժամանակ է դրա համար պահանջվում. ԶՈՒ ԳՇ պետը՝ բանակում ինքնասպանnւթյունները կանխելու մասին (տեսանյութ)

Ամեն ինչ անում ենք՝ մինիմումի հասցնենք բանակում զոհերի թիվը. ՊՆ փոխնախարար

Երեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է

Բաքուն վտանգո՞ւմ է ՀՀ-Թուրքիա կապերը․ ԵՄ ուղու փորձություն, ՄԻԵԴ-ը մերժեց Ադրբեջանի բողոքը

Փաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել

ՈՒղիղ․ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է

Ի՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են