Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ֆրանսիա - Անգլիա. հայտնի է Mundial 2026, 3-րդ տեղի խաղի հաղթողը


Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար մրցախաղում Անգլիայի հավաքականը Մայամիում (ԱՄՆ) 6:4 հաշվով պարտության մատնեց  Ֆրանսիայի հավաքականին։


Առաջին խաղակեսում անգլիացիներն առավելության հասան 4:0 հաշվով, ինչը Ֆրանսիայի հակառեկորդն է։ Արդեն երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա կիսապաշտպան Դեքլան Ռայսը։


18-րդ րոպեին աչքի ընկավ «Աստոն Վիլայի» 28-ամյա պաշտպան Էզրի Կոնսան։

37-րդ եւ ավելացված առաջին րոպեին ֆրանսիացիների դարպասը գրավեց «Արսենալի» 24-ամյա հարձակվող Բուկայո Սական։

Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հաշվի տարբերությունը կրճատեց 48-րդ րոպեին (տեսանյութ)։ 54-րդ րոպեին Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։

66-րդ րոպեին Մբապեն դուբլ ձեւակերպեց։ Նա 10 գոլով ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է։ Երկրորդ տեղում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է՝ 8 գոլ։ Մբապեն 22 գոլով աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն է։

 87-րդ րոպեին Անգլիան 11-մետրանոցի իրավունք ստացավ եւ Սական խփեց երրորդ գոլը։

Ավելացված 6-րդ րոպեին ֆրանսիացիների չորրորդ գոլը խփեց ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։

Ավելացված 8-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը փոխարինման էր դուրս եկել 79-րդ րոպեին։

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում վերջին հանդիպումն անցկացրեց Դիդիե Դեշամը, որը 14 տարում նվաճեց աշխարհի չեմպիոնի, փոխչեմպիոնի եւ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումները։

Ընթացիկ առաջնության եզրափակիչում հուլիսի 19-ին կմրցեն Եվրոպայի չեմպիոն Իսպանիան ու աշխարհի չեմպիոն Արգենտինան։

Լրահոս

Մսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել է
Brent տեսակի նավթի գինը մնացել է կայուն՝ մեկ բարելի դիմաց $95,5 մակարդակում
Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Սոչիում գիշերը անհանգիստ է․ քաղաքը զանգվածային ԱԹՍ-ների հարձակման տակ է
Շտապ
Ուկրաինայի մի շարք քաղաքներ հարվածների տակ են․ կան զոհեր և վիրավորներ
Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը
Նեպալում հայտնել են ջրհեղեղից հասցված վնասի չափը
Կասեցվել է Գյումրիի հանրային սննդի կետերից մեկի աշխատանքը
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ֆերարիից մինչև էլեկտրամոբիլներ․ ինչպես է փոխանցումների փոխարկումը անհրաժեշտությունից վերածվել զվարճանքի
Լոս Անջելեսում փոդքասթերի հեղինակին ձերբակալել են Թրամփին սպառնալու համար
Ոչ սթափ 33-ամյա վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է
«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին
«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին
«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել
«Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի
«Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը
Փաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»
ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»

Լրացուցիչ նորություններ

...

Սևիկյանը տեղափոխվել է իսպանական Սեգունդա

Կարսում MMA 16-ամյա մարտիկ Մհեր Ղարիբյանը զբաղեցրել է առաջին տեղը

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել

«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել

Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Բռնցքամարտիկին գտել են մահացած. Մանրամասներ

Ծառուկյանի հաջորդ մրցակիցը խոսել է իր առավելությունների և հայ մարտիկի վտանգավորության մասին

«Արսենալը» չեմպիոնության տիտղոսը չի պաշտպանելու, այլ կրկին նվաճելու է․ BBC

Մեկնարկում է ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը

«Մոնակոն» խզել է պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

«Նոա»-ի մեծ հաշվարկը կարող է ձախողվել․ ով է լինելու ՀՖՖ նոր նախագահը

Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակով

Որքան են վճարելու Թիկնիզյանի համար. մանրամասներ

Նա այժմ բուժզննում է անցնում․ Թիկնիզյանի ներկայացուցիչ

Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դարձավ աշխարհի Մ-20 չեմպիոն

Շախմատի Մ20 ԵԱ․ Հայ շախմատիստները կիսում են 1-5-րդ հորիզոնականները

Մեսսին հոր մահից հետո գրառում է արել

«Սան Պաուլուի» ֆուտբոլիստների ավտոբուսում 86,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

12-ամյա Արմեն Թոփչյանը՝ շախմատի մրցաշարի հաղթող