Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը



Գործարկվել է քոլեջներ ընդունելության նոր կարգը, և ըստ այդմ՝ այսօր առավոտյան ժամը 9-ից մեկնարկել է ընդունելության գործընթացը: «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված քոլեջների ընդունելության նոր կարգին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը:

Ներդրվել է հայտագրման պարզ գործընթացԿրթությանը վերաբերող գործընթացների թվայնացմանն ուղղված աշխատանքների շրջանակում այս տարի իրականացվել է փոփոխություն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության ընթացակարգերում՝ ներդնելով տվյալների ճշգրտությունն ապահովելու նոր հնարավորություններ: Դիմորդների տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնվելու են ինքնաշխատ եղանակով՝ ազատելով դրանք գերատեսչություններից հավաքագրելու անհրաժեշտությունից:«Ընդհանուր առմամբ՝ այս տարի հատկացված տեղերի քանակի հետ կապված մեծ փոփոխություններ չունենք. պահպանվել են նախորդ տարիների մոտավոր ցուցանիշները:
Ընդունելության ցուցանիշները տարեցտարի բարելավվում են՝ ամեն տարի քոլեջների ընդունելության արդյունքներում գրանցելով 10%-ից ավելի աճ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հատկացված տեղերի մասինԱյս տարվա համար միջին մասնագիտական կրթական ծրագրերով հատկացվել է 6064 տեղ, արհեստագործական կրթական ծրագրերով՝ 3312 տեղ և 800 տեղ՝ Ներքին գործերի նախարարության ծրագրերի շրջանակում:Միջին մասնագիտական կրթական ծրագրերով կրթություն կիրականացվի 107 մասնագիտությամբ, որոնցից 15-ը՝ գերակա ուղղությամբ՝ բարձր կրթաթոշակով։ Արհեստագործական կրթական ծրագրով կրթություն կկազմակերպվի 38 մասնագիտությամբ, որոնցից 21-ը՝ գերակա ոլորտներով՝ բարձր կրթաթոշակով։Հայտագրման գործընթացի մասինՀայտագրումը, ըստ ԿՏԱԿ տնօրեն Արտակ Պողոսյանի, տեղի է ունենում նույն համակարգով, ինչ առաջին դասարանների և ավագ դպրոցների պարագայում:

«Գործում է միասնական էջ՝ my.emis.am, որտեղ ծնողը կարող է ստեղծել իր անհատական հաշիվը։ Մեկ հաշվից ծնողը կարող է ունենալ տարբեր գործիքների համար մուտք և այդ հաշվում կատարել իր գործողությունները: Այսօր՝ ժամը 9-ից, բացվել է ՄԿՈՒ հաստատություններ հայտագրման ենթահամակարգը, և ծնողները, մուտք գործելով այնտեղ, կարող են իրենց երեխաներին հայտագրել նախընտրելի ուսումնական հաստատություն: Մրցույթի ամփոփումից հետո նույն էջում կստանան պատասխան»,- ասել է Արտակ Պողոսյանը՝ հավաստելով, որ որևէ տեխնիկական կամ ծրագրային խնդիր չի արձանագրվել:Օրվա առաջին կեսի դրությամբ արդեն 500 դիմում հայտ է ներկայացվել, ինչը նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի է:

Համակարգով դիմելիս ծնողների համար տեսանելի է, թե պետությունը տվյալ մասնագիտության համար որքան անվճար և վճարովի տեղ է հատկացրել, տվյալ մասնագիտության համար արդեն իսկ քանի դիմում կա: Քոլեջների ընդունելությունը մրցույթային կարգով է տեղի է ունենում, և դիմելու ժամկետները հստակ սահմանված են կարգով. դիմում-հայտերի ընդունման որևէ սահմանափակում չկա: ԺամկետներԱյսօրվանից բացված հայտերի ընդունումը ոչ ոլորտային մասնագիտությունների համար բաց է լինելու մինչև օգոստոսի 10-ը, իսկ ոլորտային մասնագիտությունների համար /բժշկության, մշակույթի և սպորտի ուղղություններ/, որոնց ընդունելությունը նաև քննությունների միջոցով է կազմակերպվում, մինչև հուլիսի 24-ը։

«Այս ժամանակահատվածում ծնողները, ինչպես նաև չափահասների դեպքում քաղաքացիները՝ հենց իրենք, կարող են ցանկացած օր, ցանկացած ժամի իրենց հայտը ներկայացնել: Հայտերի ամփոփումը տեղի է ունենալու միայն հայտագրման ժամկետի ավարտից հետո՝ բոլոր դիմորդների տվյալների ուսումնասիրության արդյունքում։ Հետևաբար, այստեղ խուճապի մատնվելու և գործողությունները շատ արագ կազմակերպելու որևէ խնդիր չկա, սակայն սահմանված ժամկետները պետք է պահպանել»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հայտագրման համակարգը ճկուն է, և դիմորդը ցանկացած պահի կարող է մինչև սահմանված ժամկետը այն չեղարկել և նոր հայտ գրանցել:Թվայնացման առավելությունները«Թվայնացումն ունի երկու նպատակ. դրանցից մեկը մեր քաղաքացիների և հատկապես երեխաների կրթության ընթացքին հետևելու և դա մշտադիտարկելու հնարավորությունն է: Ինչպես հայտնի է, միջնակարգ կրթությունը մեր երկրում պարտադիր է, և հիմնական դպրոցի ավարտից հետո երեխաները պետք է որոշում կայացնեն, թե իրենց կրթությունը որտեղ են շարունակելու՝ ավագ դպրոցում, թե քոլեջներում: Եվ սա մեզ համար մի գործիք է, որով շատ արագ կկարողանանք նույնականացնել այն երեխաներին, որոնք պարտադիր կրթությունից դուրս կմնան։ Ինքնաշխատ եղանակով բոլոր այն երեխաները, որոնք դպրոցահասակ են և սեպտեմբեր ամսին ընդունված չեն լինի կամ ավագ դպրոցներ կամ քոլեջներ, կհամարվեն կրթությունից դուրս մնացած: Այս իրավիճակում մեր գործընկերների հետ միասին կկազմակերպվեն համապատասխան քայլեր, որպեսզի այս երեխաները հայտնաբերվեն և ուղղորդվեն կրթական համակարգ»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանի հավելմամբ՝ թվայնացումն ապահովում է նաև առավելագույն թափանցիկություն՝ դիմորդի համար ապահովելով ուսումնական հաստատությունների թափուր տեղերն ու ընձեռած հնարավորությունները: Թվայնացվում են նաև կրթությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչը հնարավորություն է տալիս նույնականացնել սովորողին:

Թվայնացումը տեսանելի է դարձնում նաև տարբեր տիպի պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունները՝ այդպիսով կողմնորոշելու սովորողին ցանկալի հաստատություն դիմելու հարցում: Գործընթացը լինելու է շարունակական:Ինչով է պայմանավորված դեպի ՄԿՈւ հաստատություններ հետաքրքրության աճըԱրաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ Կառավարությունը որոշ ոլորտներ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, ճանաչել է գերակա։ Այս ուղղությամբ կրթություն ստացող շրջանավարտներին առաջարկվում է 50.000 դրամի չափով կրթաթոշակ: Առաջին կուրսում բոլոր ուսանողները ստանում են կրթաթոշակ, այնուհետև առաջին տարվա արդյունքներն ամփոփելուց հետո կրթաթոշակը պահպանվում է՝ ըստ առաջադիմության:Արաքսիա Սվաջյանի իրազեկմամբ՝ պարբերաբար վերանայվում է քոլեջներում դասավանդվող մասնագիտությունների ցանկը, որովհետև կան մասնագիտություններ, որոնք այլևս ժամանակավրեպ են, և դրանց կարիքը տնտեսությունը և աշխատաշուկան չունեն: Կան նաև մասնագիտություններ, որոնց պահանջարկը տարեցտարի աճում է, օրինակ՝ արևային էներգիայի սարքերի, կաթիլային ոռոգման համակարգերը սպասարկողների մասնագիտությունները։

Ըստ նրա՝ կարևոր խթան է նաև պետության հետևողական քաղաքականությունը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկերի կանխման նպատակով, ինչի արդյունքում սովորողները պարտադիր որևէ հաստատությունում կրթություն են ստանում:

Երրորդ ամենակարևոր գործոնը մասնագիտական կրթության գրավչության բարձրացումն է որակի առումով. «Այստեղ մեծ աշխատանք է իրականացվում մասնավոր հատվածի հետ, քանի որ այս ոլորտում գործատուների հետ համագործակցությունը շատ կարևոր է: Մենք տարեցտարի ունենում ենք ավելի մեծ թվով կրթական ծրագրեր, որոնք իրականացվում են աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրերով, գործատուների հետ համագործակցությամբ, ինչն ավելի հետաքրքրական ու գրավիչ է դարձնում մասնագիտական կրթությունը մեր երիտասարդների համար»:Արաքսիա Սվաջյանը կարևորել է նաև Հանրակրթության պետական չափորոշչով 8-րդ դասարանում ներդրված մասնագիտական կողմնորոշման խմբակի դերը, որի շրջանակում դպրոցականները գիտելիք են ստանում պահանջված մասնագիտությունների մասին:

Ի լրումն՝ ավագ դպրոցներ ընդունելության վերաբերյալԱրաքսիա Սվաջյանը հիշեցրել է՝ ավագ դպրոցների ընդունելությունը ևս այս տարի էլեկտրոնային ձևաչափով է իրականացվելու՝ կրկին թափանցիկություն ապահովելու և ծնողների համար գործընթացն ավելի պարզեցնելու նպատակով՝ https://my.emis.am/ հարթակի միջոցով: «Հուսով եմ՝ ինչպես այսօր բարեհաջող մեկնարկել ենք քոլեջների ընդունելության գործընթացը, այնպես էլ ավագ դպրոցների ընդունելության գործընթացը ևս կկարողանանք սահուն և անխափան իրականացնել»,- խոսքը եզրափակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։


Լրահոս

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը
Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել
ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել