Թրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է մի նկարի լուսանկար, որտեղ պատկերված են ինքը, ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, Ազատության արձանը և ռոբոտ։ Հրապարակմանը կից նա գրել է. «Հիանալի նկար»։
Նկարում պատկերված են նաև Ռաշմոր լեռը՝ ԱՄՆ չորս նախագահների քանդակներով, հրթիռի արձակման և Լուսնի վրա վայրէջքի տեսարաններ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի «Դրոշի բարձրացումը Իվո Ջիմայում» լուսանկարի դրվագը։
Թրամփը չի նշել, թե ով է նկարի հեղինակը և որտեղ է այն գտնվում։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կարող էր դառնալ «պատմության ամենամեծ կոմունիստը», եթե բոլորին անվճար բնակարան, սնունդ և այլ բարիքներ բաժաներ, սակայն ընդգծել էր, որ նման քաղաքականությունը, իր կարծիքով, կհանգեցներ երկրի կործանմանը։








