Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։


Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։


Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։


Ցանկացած համակարգում իշխանափոխության իրավական հանգրվանը միշտ անցնում է խորհրդարանով։ Ազգային ժողովի լուծարումը, կառավարության անվստահությունը կամ վարչապետի փոփոխությունը պահանջում են հստակ ընթացակարգեր, որտեղ ուժերի բալանսի փոփոխությունը պարտադիր պայման է։


Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ՝ ճանապարհ հարթելով միակուսակցական դիկտատուրայի համար։


Նույնիսկ ամենախոր քաղաքական ճգնաժամերի պարագայում, երբ օրակարգում հայտնվում է Ազգային ժողովի լուծարման հարցը, այդ պրոցեսի կառավարելիության և իրավական ձևակերպման մեջ ընդդիմության դերակատարությունը մնում է առանցքային։ Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։


Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։


Խաղաղ իշխանափոխության այդ պրոցեսում գործող մեծամասնության մի քանի պատգամավորներ ստիպված եղան քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին։ Եթե խորհրդարանում չլիներ ընդդիմադիր խմբակցություն՝ իր գործող մանդատներով և թեկնածու առաջադրելու իրավական հնարավորությամբ, փողոցի էներգիան կա՛մ կգնար դեպի անկառավարելի բախումներ, կա՛մ կմարեր իրավական փակուղու պատճառով։ «Մանդատները վայր դնելու» պահանջը հաճախ գեներացվում է կա՛մ էմոցիոնալ դաշտում գործող անհատների, կա՛մ հենց իշխանական քարոզչամեքենայի կողմից, որի համար ձեռնտու է ազատվել խորհրդարանական վերահսկողությունից։ Ի՞նչ է տեղի ունենում մանդատները վայր դնելուց հետո։


Խորհրդարանը չի դադարում գործել, այն շարունակում է ընդունել օրենքներ և վավերացնել միջազգային պայմանագրեր՝ արդեն առանց որևէ դիմադրության։ Արդյունքում ընդդիմությունը պարզապես զրկվում է ամբիոնից, միջազգային պատվիրակությունների հետ պաշտոնական շփումների ձևաչափից, քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և Սահմանադրական դատարան դիմելու լիազորություններից։


Պայքարի խորհրդարանական գործիքակազմից կամավոր հրաժարումը ոչ թե հարված է իշխանությանը, այլ սեփական դիրքերի կամավոր հանձնում։ Մանդատը պատգամավորի սեփականությունը չէ, այն ընտրողի կողմից տրված վստահության և պայքարի լեգիտիմ հանձնարարական է։ Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական հասունություն, ռազմավարական համբերություն և բոլոր հնարավոր հարթակների՝ թե՛ փողոցի, թե՛ խորհրդարանական ամբիոնի համադրում։


Մանդատները չվերցնելու կամ դրանք վայր դնելու թեման արհեստածին է և քաղաքականապես անպատասխանատու, քանի որ իրական քաղաքական արդյունքի հասնում են ոչ թե գործիքները դեն նետելով, այլ դրանք նպատակային ու հմտորեն կիրառելով։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Իրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը
«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը
Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)
Կենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Թոքային ժանտախտի մասով մեր օպերատիվ խումբը մոնիթորինգ է անում, ՀՀ եկողների մասով հսկողություն կլինի
Հայաստանը միացել է ԱՊՀ երկրների՝ տիեզերքում սպառազինությունների մրցավազքը կանխելու վերաբերյալ հայտարարությանը
Փաշինյան․ Շաքիի դեպքը սովորական կրիմինալ է եղել, մայրիկը ոստիկաններից շուտ է հասել տուն
Շաքի մտած ադրբեջանցին պատժի մի մասը կկրի Հայաստանում․ Փաշինյան
Ադրբեջանցի զինծառայողը չի դիմադրել իրեն ձերբակալելիս. պարզաբանում է Պապիկյանը
«Ֆեյսբուքյան փոթորիկներ» են բարձրացրել, Ալիևը հերթական պահանջ չի ներկայացնում. Միրզոյան
Մեզ հետաքրքրում է Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանող ճանապարհ ունենալը. Փաշինյան
Ինքնաթիռների բախում, առանձնատանը հարվածած ջերմանավ․ թեժ կադրեր աշխարհից
Մարդիկ Շաքիի դեպքից հետո կասկածի տակ են դնում «Խաղաղությունը». Փաշինյան
Բացառիկ
Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել
ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Փեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար
Արգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համար
«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Լրացուցիչ նորություններ

...

Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը

«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար

ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում

Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել

Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»

Պաշտոնանկություններ՝ զորամասերում․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը թաքցնում է վիճակը

«Հրապարակ»․ ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել

ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել

«Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

«Հրապարակ»․ Սպասվում են պաշտոնանկություններ

«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում