Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
«Avatr» ավտոմեքենայի սեփականատերը, հունիսի 11-ին ավտոմեքենան կայանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում գործող վճարովի ավտոկայանատեղիում (պարկինգ) և գործով մեկնել է արտերկիր։
Հունիսի 18-ին քաղաքացին վերադարձել է Հայաստան և հայտնաբերել, որ ավտոմեքենան վնասված է։Պարզվել է, որ 2-րդ հարկի առաստաղից թափված քարի և գաջի կտորները վնասել են ավտոմեքենայի որոշ հատվածներ։
Մինչդեռ ավտոմեքենան քաղաքացին գնել է 2025 թվականին ավտոմեքենաների վաճառքի սրահից, և երբ այն կայանել է «Զվարթնոց»-ի պարկինգում, գտնվել է անթերի, գործարանային վիճակում։ Հիմա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը չի ցանկանում, կամ փորձում է օրեր շահելու միջոցով, քաղաքացուն փոխհատուցում չկատարել։
Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից








