Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Առիթ ունեցել ենք (և ոչ մեկ անգամ) նկատելու, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում ու հատկապես վերջին շրջանում տեղի է ունենում գրեթե բոլոր պետական կառույցների գործառնական (ֆունկցիոնալ) զրոյացում և վարկաբեկում:


Ըստ էության, բոլոր պետական մարմինները Հայաստանում ծառայում են բացառապես 1 նպատակի՝ սպասարկել Նիկոլ Փաշինյանի շահերն ու քմահաճույքները, հետապնդել բոլորին, ովքեր կհամարձակվեն «թթու խոսք» ասել նրան:


Օրերս միանգամայն տրամաբանական հարց ծագեց այն առնչությամբ, թե ինչպես է ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայողական բնույթի տեսագրությունը («Զվարթնոց» օդանավակայանի՝ իրենց տեսագրող սարքով արված) հայտնվել լրատվական դաշտում՝ իշխանական քարոզչամիջոցում:


Նիկոլ Փաշինյանը նախօրեին այդ առնչությամբ շշմեցուցիչ հայտարարություն արեց. «ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն, իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի: Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարող են կայացնել...»:


Հասկացա՞ք: Այսինքն «ԱԱԾ աշխատակիցը», պարզվում է, լրիվ ինքնավար, ինքնագլուխ կարող է որոշել, թե ծառայության բերումով իրեն հայտնի դարձած տեղեկատվությունը (ինֆորմացիա, լուսանկար, տեսանյութ) ինչ անի: Կուզենա՞, «Յութուբում» կզետեղի, կուզենա՞, «Ֆեյսբուքում» կհրապարակի:


ԱԱԾ աշխատանքի մասին, ահա, նման պատկերացում ունի կամ, ավելի ճիշտ՝ նման պատկերացումը նորմալացնելու, սովորական մի բան համարելու նպատակ ունի ՔՊ ղեկավարը: Լո՞ւրջ... Իսկ եթե ԱԱԾ աշխատակիցը որոշի, որ այսինչ կամ այնինչ տեղեկությունը պիտի տիրապետի ինչպես ցանկանա, ասենք՝ ինչ-որ մեկին վաճառի, դա նորմա՞լ է:


Չէ՞ որ, ըստ Փաշինյանի, ԱԱԾ աշխատակիցն ինքնագլուխ որոշում է՝ ինչպես վարվի դրա հետ: Դա, իհարկե, անհեթեթություն է: Առավել ևս՝ ԱԱԾ-ի պարագայում, որտեղ տասնամյակներով մշակվել ու հղկվել են տեղեկությունների հավաքման, համակարգման, վերլուծության ու պահպանման հստակ կանոնակարգեր:


Չկա նման բան, որ ծառայության բերումով ԱԱԾ որևէ աշխատակցի հայտնի դարձած տեղեկությունը, առավել ևս՝ ծառայողական բնույթի տեսագրությունը ԱԱԾ որևէ կամայական աշխատակցի ցանկությամբ հայտնվի որևէ լրատվամիջոցում: Ընդհանրապես, որևէ այլ տեղ, քան թույլատրելի է օրենքով:


Իսկ եթե նման դեպք տեղի է ունեցել, ապա նման «աշխատակցի» գործունեությունը առնվազն արդեն պիտի առկախված լիներ, իսկ նրա գործողությունն էլ ծառայողական քննության առարկա պիտի դառնար: Չի դառնա, որովհետև ԱԱԾ որևէ աշխատակից ինքնագլուխ, առանց հրահանգի նման բան պարզապես չի կարող անել...


Հա, ի դեպ, ժամանակին որևէ ապօրինության հետ կապված Նիկոլ Փաշինյանը գոնե «կրուտիտներ» էր անում: Հիմա՝ էլ վերջ, ուղիղ ասում է՝ ինչ արել են, լավ են արել, այդպես է պետք:


Շատ հետաքրքիր է, չէ՞...


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին
Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին
Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ
Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի
Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը
Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ
Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան
Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին
Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել
COP17-ում քննարկվել են բնության հետ կապված ռիսկերի կառավարման հարցեր
14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը
Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին
Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան
Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գազի գինը, ատոմակայանը և այլ հարցեր պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում․ Միրզոյան
Չեմ կարող կոորդինատներով ասել՝ որտեղով է անցնելու TRIPP-ը, դա մասնագիտական հարց է․ Միրզոյան
Ադրբեջանը վերահսկողություն ունի Ջերմուկի հատվածի նկատմամբ, բայց դա չի նշանակում, որ մենք զիջել ենք

Լրացուցիչ նորություններ

...

Ուկրաինայում՝ փակուղի, Կորեաներում՝ լարվածություն, Գերմանիայում՝ ռուսական գազի վերադարձ

Սա քաղաքական պեդոֆիլիա է. Հովհաննես Իշխանյան

Պետքա մարզերի բնակիչներից ներողություն խնդրեն. ինչա՞ նշանակում՝ նրանց մուտքը արգելել

14 ձերբակալություն, գազի 69% թանկացման վտանգ և սպիտակ դրոշով սահմանը հատած ադրբեջանցի հովիվը

Զելենսկին պատրաստ է խաղաղության՝ տարածքի 25%-ի կորստով. Ով է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին

Ռուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները

Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ

«Հրապարակ». Էդգար Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին

«Հրապարակ»․ 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է»

160 մետրանոց աստերոիդն ու միջուկային պայթյունը․ ինչ են պարզել գիտնականները

AI-ը բացահայտել է մոռացված նավահանգիստներ և դարավոր առևտրային ուղիներ

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում

Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Building Armenia’s First SDG-Aware Schools: Thomasian Foundation and House of Mosaic Partnership

Ինչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

Տիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրները