Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օրից կլրանա 44-օրյա պատերազմի պաշտոնական ավարտի 4-րդ տարին:

Հիշեցնենք, որ այդ պատերազմի պաշտոնական ավարտ է համարվում նոյեմբերի 9-ը, այն օրը, որի երեկոյան հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում կապիտուլ յացիոն հայտարարություն է ստորագրել:

Հարկավ, հետագայում նույն Փաշինյանի ու նրա ռեժիմի վնասարար գործողությունների բովանդակությունն ու նյութն այնպիսին էին և են, որ նույնիսկ այդ կապիտուլ յացիոն եռակողմ հայտարարությունը դրանց խորապատկերում ինչ-ինչ նպաստավոր դրույթներ պարունակող է թվում:

Բայց հարցն այդ չէ միայն: Ավելի ճիշտ, դա հարցերից միայն մեկն է: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ այդ պատերազմը: Այդ հարցը համակողմանի դիտարկելու բազում առիթներ են եղել:

Վերջին 4 տարում արձանագրվածի համատեքստում կարելի է հիմնավորված պնդել, որ Փաշինյանն ու իր գլխավորած ռեժիմը միտումնավոր տապալեցին բանակցային գործընթացը, անհավասարակշիռ ու գրգռիչ հայտարարություններով էլ Ադրբեջանի ու Թուրքիայի համար որոշակի հող նախապատրաստեցին՝ Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի դիմելու պլաններն իրականացնելու համար:

Նախքան պատերազմը հետևողականորեն փչացրեցին հնարավոր դաշնակիցների հետ հարաբերությունները, բուն պատերազմի նախաշեմին հրաժարվեցին համատեղ զորավարժությունների (որոշակիորեն զսպիչ քայլի)՝ ՀԱՊԿ-ի, նույնն է թե՝ Ռուսաստանի առաջարկությունից:

Բուն պատերազմի ընթացքում կայացրեցին անընկալելի ու ռազմական իրադրությամբ չարդարացված որոշումներ՝ կորստի մատնելով պատերազմի գոտում եղած առավել մարտունակ կազմավորումները: 

Ավելին, պատերազմի ընթացքում Փաշինյանն ու նրա ռեժիմը մերժեցին ռազմական գործողությունների ընթացքը դադարեցնելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի նախաձեռնությունները, ինչի մասին մերկացնող հայտարարություններ արել են թե՛ ՌԴ նախագահը, թե՛ Իրանի այդ ժամանակվա ԱԳ նախարարը:

Բայց նշվածները հիմնականում քաղաքական կամ ռազմաքաղաքական, արտաքինքաղաքական բաղադրիչներ են:

Ըստ որում՝ ոչ ամբողջական ու համընդգրկուն: Ակնարկված համընդգրկունը կլինի, երբ իշխանափոխությունից հետո տեղի ունենա, այսպես ասենք՝ «հայկական Նյուրնբերգը», որտեղ կպարզվի, թե այդ ռեժիմի ֆունկցիոներներից ով ինչ դերակատարում է ունեցել Արցախն աղետի մատնելու և Հայաստանն էլ հարվածի տակ դնելու սև գործում:

Այս անգամ մենք կկենտրոնանանք բարոյահոգեբանական, հասարակական մի քանի, ինչպես մեզ է թվում, էական հանգամանքների վրա: Այսպես. 2020-ի նոյեմբերի 9-ից անցել է արդեն 4 տարի:

Անողոք փաստն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանության որևէ ներկայացուցիչ պաշտոնապես չեն հրապարակել իրենց հրահրած պատերազմում զոհված, իրենց իշխանության մեղքով կորստի մատնված մեր զինվորականների անունները, ավելի ճիշտ՝ ամբողջական անվանացանկը, նշումով, թե ով է զոհված, ով է անհայտ կորած համարվում, ով՝ գերեվարված: Այո, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թվեր հայտարարել են ու հայտարարում են: Բայց թիվն՝ ի՞նչ:

Փաշինյանն ու նրա իշխանավորները մի թիվ են ասում, ընդդիմադիրները՝ այլ: Շատերն անհամեմատ ավելի մեծ թվեր են հայտարարում:

Բայց... զոհվածները թվեր չեն, զոհվածները մեր տղաներն են, մեր զինվորները, որոնք ունեն անուն-ազգանուն, ունեն կենսագրություն, թեկուզ այս իշխանության պատճառով՝ կարճ:

Իսկ թե ինչու չեն հրապարակում անուն առ անուն, արդեն այլ հարց է, գուցե վախենում են, որ այդպիսով հնարավոր է լինելու (կամ՝ հնարավոր կլիներ) շատ ավելի հստակ պարզել, թե իրականում որքան է կազմել զոհերի թիվը, գուցե այլ պատճառներ կան: Հնարավոր է՝ հետագայում նաև այդ պատճառները պարզվեն:

Իսկ մինչ այդ... Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բազմապատկել են Եռաբլուրն ու Հայաստանի այլ «Եռաբլուրները»: Այո, երբ քամուց, ասես՝ հրամանով փողփողում են եռագույն դրոշները, այդ ձայնից անհնար է չսարսռալ: Նրանք, ովքեր վերջին 4 տարվա մեջ թեկուզ մեկ անգամ եղել են «Եռաբլուրում», կհաստատեն:

Բայց մենք պետք է իմանանք մեր բոլոր զոհվածների, անհայտ կորած համարվողների ու գերության մեջ հայտնվածների անունները: Բոլորի: Չէ՞ որ նրանք իրենց երիտասարդ կյանքերը դրել են հանուն այն բանի, որ մենք շարունակենք ապրել:

Իսկ ի՞նչ է հայտնի մեր հասարակությանը այդ պատերազմում ծանր վիրավորում ստացած, հաշմված տղաների ու նրանց կյանքի մասին: Ցավոք, էլի շատ քիչ բան: 

Ինչ վերաբերում է փաշինյանական իշխանությանը, ապա այս ընթացքում բազմիցս ենք տեսել նույն Փաշինյանի ցուցադրական խոնարհումները պատերազմում զոհված մեր որևէ հայրենակցի շիրիմին: Բայց դա կեղծավորություն է, ձևականություն ու «փիար»:

Մինչդեռ, Փաշինյանի ու նրա իշխանության իրական ու բուն վերաբերմունքը, որն անջնջելիորեն խարանված է այլևս իրենց իշխանախմբի բոլոր ներկայացուցիչների ճակատներին, զոհվածների ծնողներին ու հարազատներին «Եռաբլուրում» զանազան սևակարմիր «բերետների» միջոցով հոշոտելքաշքշելն է: 

Զոհվածի ծնողին քաղաքական պատճառներով հետապնդելը, շինծու մեղադրանքներ ներկայացնելը և այդպես շարունակ: Սա՛ է փաշինյանական իշխանության իրական վերաբերմունքն ու էությունը:

Մի՞թե պատահական է, որ ամեն մի անհեթեթության համար լիուբոլ փող ունեցող, սնուփդոգերի չեղած համերգին միլիոններ վճարող, հրավառություններ սարքող, տաշի-տուշի «փառատոններ» անցկացնող իշխանությունը ամբողջ 4 տարվա մեջ այդպես էլ ոչ մի լումա չգտավ՝ 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակը մարմնավորող մեկ ամբողջական հուշակոթող նախաձեռնելու համար: Իրենց դա պետք չէ:

Իրենք, հակառակը, նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները: Ի դեպ, հենց այնպես չենք նշում՝ «պատերազմի պաշտոնական ավարտ» արտահայտությունը:

Պատերազմն, ըստ էության, շարունակվում է: Եվ շարունակվելու է, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն են... 

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ինչո՞ւ են հայրենիք, ազգ, ժողովուրդ բառերը դուրս եկել երդման տեքստից. Կարապետյանի հարցը` Գալյանին
ՀՀ-ն պարտավոր է պահանջել դադարեցնել բարբարոսությունը. Արթուր Խաչատրյան
Գանձասարը հայկական է. արձագանքեք ԱԽՔ-ի, ԱԳՆ- ԱԺ-ի մակարդակով. Աննա Գրիգորյան
Օգտակար չեն խաղաղության համար ու անհիմն են. Ռուբինյանը` Գանձասարում Հաջիևի հայտարարության մասին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի մեզ վիրավորի. Սասուն Միքայելյան
Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Իրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է
Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը