Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Տիգրանը պետք է դադարի McDonald’s ուտել». «Սլովանի» ղեկավարի հայտարարությունը Բարսեղյանի մասին


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը շարունակում է մնալ Բրատիսլավայի «Սլովանի» կարևոր ֆուտբոլիստներից մեկը, սակայն Վլադիմիր Վայս ավագի հեռանալուց հետո նրա կարգավիճակը ակումբում կարող է փոխվել։ Թիմում նոր փուլ է սկսվում, և ղեկավարությունը հասկացնել է տվել, որ զիջումներ այլևս չեն լինելու։

«Սլովանի» գլխավոր տնօրեն Իվան Կմոտրիկ կրտսերը, մեկնաբանելով Բարսեղյանի հարցը, հայտարարել է, որ նոր գլխավոր մարզչի գալուց հետո բոլոր ֆուտբոլիստները սկսելու են մաքուր էջից և պետք է կրկին ապացուցեն իրենց տեղը հիմնական կազմում ունենալու իրավունքը։

«Ինչ վերաբերում է եզրերին, մենք դեռ հույսեր ենք կապում Տիգրանի հետ։ Բայց նոր մարզչի և նոր էներգիայի գալով՝ մեզ մոտ բոլորը սկսում են զրոյից։ Յուրաքանչյուրն ստիպված է լինելու պայքարել իր տեղի համար։ Այսպես ասեմ՝ Տիգրանը պետք է դադարի McDonald’s ուտել և սկսի ամբողջ ուժով մարզվել, որպեսզի տպավորի նոր մարզչին», — Կմոտրիկի խոսքերն է մեջբերել Na Tehelnom poli փոդքաստը։

Կմոտրիկի խոսքերով՝ McDonald’s-ի մասին արտահայտությունը մասամբ հնչել է կատակով, սակայն թեման ակումբի ներսում լավ հայտնի է։ Ավելի վաղ Վայս ավագը խոստովանել էր, որ Բարսեղյանն իսկապես սովորություն ուներ խաղերից առաջ այցելել McDonald’s, սակայն մարզիչը աչք էր փակում դրա վրա, քանի որ հայ ֆուտբոլիստը հաճախ արդյունք էր ապահովում թիմի համար։

«Նոր ռեժիմում այլևս տեղ չի լինի որևէ զիջման կամ հատուկ վերաբերմունքի համար։ Բոլորը գիտեն, որ սա քննարկվող թեմա էր։ Տիգրանի և մարզիչ Վայսի հարաբերությունները շատ մտերիմ էին, նույնիսկ՝ առանձնահատուկ», — նշել է Կմոտրիկը։

Միևնույն ժամանակ «Սլովանի» ղեկավարը շեշտել է, որ բարձր է գնահատում Բարսեղյանի ֆուտբոլային որակները, սակայն նրանից ավելի մեծ կայունություն է սպասում։ Նրա խոսքերով՝ հայ կիսապաշտպանը կարող է ֆանտաստիկ ֆուտբոլիստ լինել, երբ լիարժեք աշխատում է և կենտրոնացած է խաղի վրա։

2025/26 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է 37 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

Բարսեղյանի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը, սակայն հավանական է, որ նա թիմը լքի արդեն այս ամռանը, իսկ «Սլովանը» կփորձի նրա տրանսֆերից որոշակի գումար ստանալ։

Լրահոս

Հարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարները
Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին

Լրացուցիչ նորություններ

...

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար

Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի

Հայտնի են Հայաստան-Մոնտենեգրո խաղի մրցավարները

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային օլիմպիադան ավարտեցին հաղթանակներով

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է

Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել է

Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ

Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը

Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Որոշել եմ ավարտել ելույթներս Հայաստանի ազգային հավաքականում․ Հովհաննես Համբարձումյան

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը

Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ Անչելոտտի

«Հուսով եմ՝ Արմանին լավ կծեծեն». Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Ով կփոխարինի Մեսիին Արգենտինայի հավաքականի ավագի պաշտոնում

22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար