Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Apple-ի նոր ԱԲ գործիքը կսղագրի հանդիպումների, դասախոսությունների ձայնագրությունները և ամփոփագրեր կպատրաստի


Apple-ի՝ նշումներ անելու համար նախատեսված հավելվածներն ավելի խելացի կդառնան։ iOS 18-ը կունենա իրական ժամանակում աուդիոն տեքստի վերածելու և արհեստական բանականության տեխնոլոգիայի հիման վրա տեքստային նշումներից ամփոփագրեր կազմելու հնարավորություն: ԱԲ օգնականը կկարողանա ճանաչել ձայնը ձայնագրություններում և առանձնացնել տեքստերի կարևոր մասերը։
Ինչպես տեղեկացնում է Appleinsider-ը, Apple-ը մշակում է աուդիոն սղագրելու և իրական ժամանակում ձայնագրված խոսքի վրա հիմնված ամփոփագրեր ստեղծելու բարելավված հնարավորություն: Դա կվերաբերի այնպիսի հավելվածների, ինչպիսիք են Notes-ը և Voice Memos-ը, ինչպես նաև որոշ այլ հավելվածներ: Ըստ աղբյուրների՝ Apple-ն արդեն փորձարկել է այս գործառույթը հավելվածների նախնական տարբերակներում, որոնք այս տարվա վերջին կթողարկվեն որպես iOS 18, iPadOS 18 և macOS 15 թարմացումների մաս:
Մասնավորապես, Voice Memos հավելվածում կավելացվի աուդիո ձայնագրությունների ակնթարթային սղագրման հնարավորություն։ Սղագրումն սկսելու համար օգտատերերը պետք է պարզապես սեղմեն հատուկ կոճակը:Նման գործիք կհայտնվի Notes հավելվածում: Ավելին, խոսքի սղագրման հետ մեկտեղ Notes-ը կներառի ձայնագրված ձայնի հիման վրա տեքստի ամփոփագրի ավտոմատ ստեղծման գործառույթ: ԱԲ տեխնոլոգիայի միջոցով ստեղծված այս նշումներում իրական ժամանակում կառանձնացվեն ձայնագրության առանցքային կետերը՝ օգտատիրոջը տրամադրելով տեքստի ամփոփ տարբերակը, այսինքն՝ օգտատերը ստիպված չի լինի լսել ամբողջ ձայնագրությունը:  Ըստ Apple-ի՝ աուդիոձայնագրության մշակման, սղագրման և ամփոփագրերի ստեղծման ընդլայնված համադրությունը Notes հավելվածը կվերածի տարբեր տեղեկություններ կառուցվածքավորելու հզոր գործիքի։ Նոր գործառույթները զգալիորեն կբարելավեն ուսանողների, լրագրողների, գրողների և աշխատանքի արդյունավետությունը: Դրանք հնարավորություն կտան ձայնագրել դասախոսությունները, հարցազրույցները, տարբեր գաղափարներ և ստանալ պատրաստի սղագրություններ և ամփոփագրեր՝ խնայելով ժամանակը։Բացի դրանից՝ սղագրման ժամանակ սխալները նվազագույնի հասցնելու և տեղեկությունն ամփոփելու համար բնօրինակ ձայնագրությունները կպահպանվեն հավելվածում՝ ստեղծված տեքստի հետ միասին: Դա արվում է կարևոր տվյալների կորցնելուց խուսափելու համար:

Լրահոս

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել
ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում
Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ
Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին
22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները
Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին
Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ
Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականին
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ
Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը
Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել