Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների կենսագրություններն ու գույքային հայտարարագրերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան և ավտոկայանատեղի։


Բնակարանը, որը գնվել է «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից, արժեցել է 47 մլն դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 5 մլն դրամ։ Երկու անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին և հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։ ԱԺ փոխնախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ներդրումներ է կատարել պարտատոմսերում։ Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ձեռք է բերել ավելի քան 6 մլն դրամ արժողությամբ պարտատոմսեր, իսկ նույն տարվա դեկտեմբերի 19-ին՝ ևս 4 մլն դրամից ավելի պարտատոմսեր։


Ռուբինյանը հայտարարագրել է նաև 5 մլն դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվներում տարեվերջին ունեցել է 1 մլն 453 հազար դրամից ավելի գումար։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։ Հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 մլն 847 հազար դրամից ավելի, որից 17 մլն 886 հազար դրամը ստացել է Ազգային ժողովի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։


Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորությունները շարունակում են մնալ զգալի։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 31 մլն 932 հազար դրամ։ Հաշվետու տարում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են ավելի քան 5 մլն դրամ։


Ռուբեն Ռուբինյանը կրթությամբ միջազգայնագետ է։ 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել է Լոնդոնի համալսարանական քոլեջում և Լեհաստանի Յագելոնյան համալսարանում՝ ստանալով մագիստրոսի աստիճաններ քաղաքականության, անվտանգության և եվրոպագիտության ոլորտներում։


Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։ Տարբեր տարիներին եղել է կուսակցության վարչության անդամ և մամուլի խոսնակ։ Մինչև 2018 թվականը աշխատել է «Արարատ Նյուզ»-ում, «Բեթքոնստրակտ»-ում և թարգմանություններ է իրականացրել «Թումո»-ի համար։ 2018 թվականին զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ»։

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը

Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց

Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին

Արմեն Աշոտյան․ Փաշինյանի առաջիկա մեկ տարվա երեք հիմնական սցենարներն են՝ Սահմանադրություն, ընտրություն, իմպիչմենտ

Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն

Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար

«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան

Փաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալ

ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ Փաշինյան

Հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար

Փաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»

Թող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են

Կալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտել

Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթ

«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին

Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն