Իտալիայի առողջապահության նախարարությունը կարծում է, որ հանտավիրուսի տարածման ռիսկը Եվրոպայում մնում է շատ ցածր, չորեքշաբթի օրը հաղորդել է Agi լրատվական գործակալությունը։ Մահացու հանտավիրուսի բռնկում է տեղի ունեցել հոլանդական MV Hondius զբոսանավում, որը Արգենտինայից դեպի Կաբո Վերդե էր ուղևորվում։
Երեք մարդ մահացել է։ Նավը Կանարյան կղզիներ է ժամանել շաբաթ օրը, իսկ ուղևորները տարհանվել են։
Երեքշաբթի օրը ԱՀԿ-ն հայտնել է հանտավիրուսի 11 դեպքի մասին, որոնցից ինը հաստատվել են որպես Անդերի վիրուս։
«Այս վիրուսի հետ կապված ռիսկը Եվրոպայում և, հետևաբար, Իտալիայում շատ ցածր է մնում», - գործակալությունը մեջբերում է Իտալիայի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերը։








