Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվանում է հին ու ծանոթ մեխանիզմը․ տարիներով չլուծված համայնքային խնդիրները հանկարծ դառնում են իշխանության «ուրախալի լուրեր»։ Եթե նախկինում ընտրություններից առաջ ասֆալտ փռելը, շինարարական աշխատանքներ խոստանալը կամ համայնքային խնդիրներ լուծելու հայտարարությունները դիտարկվում էին որպես ընտրողի վրա ազդելու գործիք, ապա այսօր նույն ձեռագիրը նկատվում է արդեն ՔՊ-ի իշխանության օրոք։Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դիմելով վարդենիսցիներին, գրել է․«Սիրելի՛ վարդենիսցիներ, ևս մեկ ուրախալի լուր ունեմ հայտնելու։Կայացել է Ծովակ-Վարդենիս 9 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը։Ծրագրով նախատեսվում է իրականացնել մայթերի և ջրահեռացման համակարգերի կառուցման, ճանապարհի հիմքի, ինչպես նաև երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։Ծրագրի ավարտին կիրականացվի նաև ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։Այս ճանապարհը տարիներ շարունակ եղել է վարդենիսցիների ամենասպասված ու ամենակարևոր խնդիրներից մեկը…Մենք շարունակում ենք հետևողական աշխատել, որպեսզի խաղաղ ու կայուն պայմաններում զարգացնենք պետությունն ու մեր համայնքները»։Առաջին հայացքից՝ սովորական ճանապարհաշինական ծրագրի մեկնարկ է, բայց նման մրցույթներ ամսվա ընթացքում շատ են հայտարարվում՝ առանց ամպագոռգոռ գովազդի։ Նախընտրական շրջանում նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստից զրկված դիտարկել հնարավոր չէ։ Հատկապես, երբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն է ընդգծում, որ ճանապարհը «տարիներ շարունակ» եղել է վարդենիսցիների ամենասպասված խնդիրներից մեկը։

Այս ֆոնին ուշագրավ է հիշել Գյումրիի դեպքը։ Մարտուն Գրիգորյանի հորը նախորդ տարի Գյումրիում ձերբակալեցին փողոցում «շեբեն» լցնելու համար։ Նրա ընտանիքի շուրջ իշխանական և մերձիշխանական դաշտում ամիսներ շարունակ շրջանառվում էին մեղադրանքներ, թե ընտրություններից առաջ «շիբին» է բաժանվել կամ ասֆալտապատման խոստումներ են հնչել։ Գրիգորյանն էլ հրապարակային պնդել էր, որ փորձ է արվել իրեն վարկաբեկել՝ «ընտրակաշառք բաժնողի» պիտակ կպցնելով։Ստացվում է հետաքրքիր հակասություն․ երբ նման խոստումների կամ շինարարական աշխատանքների մասին խոսվում էր ընդդիմադիրների կամ նախկինների համատեքստում, իշխանական քարոզչությունը դա ներկայացնում էր որպես ընտրակաշառքի, վարչական ազդեցության կամ ընտրողի կամքի վրա ազդելու փորձ։

Իսկ երբ նույն տրամաբանությամբ՝ ընտրություններից առաջ, պետական պաշտոնյան «ուրախալի լուր» է հայտնում տարիներով չլուծված ճանապարհի մասին, դա արդեն մատուցվում է որպես «համայնքների զարգացում»։Խնդիրը ճանապարհի հիմնանորոգումը չէ։

Վարդենիսն ու Ծովակը պետք է ունենան անվտանգ և բարեկարգ ճանապարհ։ Խնդիրն այն է, թե ինչու է պետական ծրագիրը նախընտրական շրջանում ներկայացվում քաղաքական շնորհի լեզվով։ Եթե ճանապարհը հարկատուի գումարով իրականացվող պետական պարտավորություն է, ապա այն չպետք է դառնա ՔՊ-ի նախընտրական իմիջի մաս։ՔՊ-ն տարիներ շարունակ խոստացել էր մերժել հին ընտրական մշակույթը։ Բայց այսօր տեսնում ենք նույն գործիքը՝ ասֆալտ, պետական ռեսուրս, պաշտոնական հայտարարություն և ընտրություններից առաջ «ուրախալի լուրեր» ու ընդդիմադիրների շտաբներից ձերբակալություններ։ Միայն դերակատարներն են փոխվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Լրահոս

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում
Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»
Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը
Օգոստոսը անակնկալներ է պատրաստում. այս կենդանակերպի նշանների համար ամռան ավարտը ճակատագրական կլինի
Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են ՌԴ-ի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա
Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում վրաերթի է ենթարկել հետիոտնին
39-ամյա տղամարդը տարեց կանանց պարանոցներից պոկել տարել է ոսկյա շղթաներ. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
Շաքարավազի համաշխարհային գները հասել են 2025 թվականի մայիսից ի վեր առավելագույն մակարդակին
«Գմփոց լսվեց, մեկն ասում էր օգնեցեք-օգնեցեք». մանրամասներ Նոր Հաճնի ողբերգական դեպքից (տեսանյութ)
Կարևոր
«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
Discord հարթակը 13-ամյա աղջկա մահից հետո դադարեցրել է ուղիղ հեռարձակումները
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
«Փակեք ԱԷԿ-ը, մենք հոսանք կտանք»․ Ալիևի առաջարկի հետևում ի՞նչ է թաքնված (տեսանյութ)
Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներ
Ալեն Սիմոնյանը ընդդիմությանը խորհուրդ տվեց «չբզբզալ»
Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը չի ցանկանում հեշտությամբ զիջել եվրոպական ինտեգրման հանձնաժողովը «Ուժեղ Հայաստանին». «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում

Քրեական աշխարհն ուրախ՞ է ՔԿԾ նոր պետի նշանակմամբ. «Ժողովուրդ»

Պապիկյանը բարձրաստիճան զինվորականներին դիրքեր է ուղարկում․ (տեսանյութ)

«Հրապարակ». Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը

«Հրապարակ»․ Թաղապետն ու ստվերային թաղապետը

«Հրապարակ»․ Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել

«Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է

«Հրապարակ»․ Լավ թեկնածուներ են փնտրում

«Հրապարակ»․ Հիմա Արմեն Գրիգորյանի նեղանալու հերթն է

Իրավապահ համակարգում նոր փոփոխություններ․ քննարկվում է նաև ՔԿԾ պետի հեռացումը․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի որդու գործով նոր հարցաքննություն է եղել. ում են հրավիրել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բարձրաստիճան զինվորականներին Պապիկյանը դիրքեր է գործուղել

ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին». Որոշ արցախցիներ տխրել են Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունից

«Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել

Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա

«Հրապարակ»․ Որոշ արցախցիներ էլ են տխրել Գրիգորյանի պաշտոնաթողությունից

Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում