Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մտնում ենք Արսենյանի մոտ ու ասում՝ բարև ձեզ, պարոն Վաղարշակ Հարությունյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրել է․

Տարիներ առաջ ԱԳՆ հանրային կապերի բաժինն այլ նախարարությունների ու կառույցների նմանատիպ ստորաբաժանումներից ամենաօրինակելին էր համարվում։ ԶԼՄ-ներին տեղեկատվությունը տրամադրվում էր օպերատիվ, անգամ գրավոր հարցերին պատասխանում էին մեկ ժամում, իսկ նորությունների բաժինը թարմացվում էր ամեն օր։ Այսօր ԱԳՆ պաշտոնական կայքն «ամենադանդալոշն» է` ամիսներով չի թարմացվում։ Անգամ սեպտեմբերին կատարված դեսպանների նշանակումները դեռ տեղ չեն գտել ԱԳՆ կայքում։ Ինչպես ԱԳՆ-ն են երկրորդական կառույցի վերածել, այնպես էլ նրա կայքը ոչ մեկին պետք չէ։
Նոյեմբերի 4-ին, ՀՀ նախագահի հրամանագրով, Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակվելով Ժնեւում` ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։

ԱԳՆ կայքում դեռ նոյեմբերի 3-ն է, եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը դեռ տիկին Հասմիկ Տոլմաջյանն է, իսկ ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը դեռ պարոն Անդրանիկ Հովհաննիսյանն է։ Պարոն Անդրանիկ Խաչատրյանն էլ, ըստ ԱԳՆ կայքի, դեռ նստած է Ստրասբուրգում՝ ԵԽ մշտական ներկայացուցչի աթոռին։Իրականում Անդրանիկ Խաչատրյանին այս պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ այդ պաշտոնին նշանակվել է Արմեն Պապիկյանը, որը մինչ այդ Ավստրիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպանն էր եւ ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում ու միջազգային այլ կազմակերպություններում։ Բայց, ԱԳՆ կայքի համաձայն, Արմեն Պապիկյանը դեռ Ավստրիայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Անդրանիկ Հովհաննիսյանը, որը հոկտեմբերի 25-ից զբաղեցնում է Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը եւ նստած է Վիեննայում, ըստ ԱԳՆ կայքի, դեռ Ժնեւում է եւ պաշտոնավարում է որպես Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ու միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Իրանում ՀՀ դեսպանը եւս, ըստ ԱԳՆ կայքի, դեռ Արսեն Ավագյանն է, ոչ թե հոկտեմբերի 30-ին նշանակված Գրիգոր Հակոբյանը, իսկ Բուլղարիայում, ըստ ԱԳՆ կայքի, դեռեւս պաշտոնավարում է Արմեն Եդիգարյանը, ոչ թե հոկտեմբերի 24-ից պաշտոնավարող Ծովինար Համբարձումյանը։Հոկտեմբերի 24-ից Հայաստանը նոր դեսպաններ ունեցավ նաեւ Եգիպտոսում եւ Իտալիայում։ Արմեն Սարգսյանը գնաց Կահիրե` Եգիպտոսում ՀՀ դեսպան, իսկ Վլադիմիր Կարապետյանը՝ Հռոմ, հետ կանչվելով Ուկրաինայում դեսպանի պաշտոնից։ Հետ կանչվեց նաեւ Հրաչյա Փոլադյանը, որը 2021 թվականից Եգիպտոսում ՀՀ դեսպանն էր։ Այս փոփոխությունը եւս ԱԳՆ պաշտոնական կայքում արտացոլված չէ, եւ Փոլադյանը շարունակում է պաշտոնավարել Կահիրեում։ Սրանք դեռ համեմատաբար նոր փոխատեղումներն են, կարելի է կարծել, որ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության բաժնի աշխատողները չեն հասցրել դրանք ներբեռնել կայքում, բայց ի՞նչ ասենք 3 ամիս առաջ կատարված կադրային փոփոխությունների մասին, որոնք չկան նախարարության կայքում։

Այսպես․ Չինաստանում ՀՀ դեսպան Վահե Գեւորգյանը սեպտեմբերի 6-ին համատեղության կարգով ՀՀ դեսպան նշանակվեց նաեւ Մոնղոլիայի Հանրապետությունում, բայց, ըստ ԱԳՆ կայքի, այս պաշտոնը դեռ թափուր է։ Սեպտեմբերի 10-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը համատեղությամբ նշանակվեց Շրի Լանկայում դեսպան, նստավայրը՝ Նյու Դեյլի։ Իսկ Եթովպիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սահակ Սարգսյանն այդ օրվանից զբաղեցնում է նաեւ Ջիբութիում ՀՀ դեսպանի պաշտոնը։ ԱԳՆ պաշտոնական կայքում դեռ ամառ է, ու թե երբ է գալու սեպտեմբերը՝ հայտնի չէ։

Ավելին՝ Ջիբութին այստեղ ընդհանրապես նշված չէ, եւ «Ջ» տառով այլ պետություն, բացի Ջամայկայից, ԱԳՆ կայքում չկա։ Մինչդեռ Աֆրիկայի հյուսիս-արեւելքում գտնվող այս պետության հետ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել դեռ 5 տարի առաջ, եւ ՀՀ ԱԳՆ լրատվության վարչությունն այդ առիթով 2019-ի մայիսի 23-ին նույնիսկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՄԱԿ-ում Հայաստանի եւ Ջիբութիի մշտական ներկայացուցիչները հանդիպել ու զրուցել են, անդրադառնալով «երկու երկրների միջեւ միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ աֆրիկյան մայրցամաքի երկրների միջեւ գործընկերության ընդլայնմանը»։

Չնայած՝ ի՞նչ Ջիբութիի մասին է խոսքը, եթե անգամ օգոստոսից պաշտոնավարող՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի անունն Արարատ Միրզոյանի աշխատողները մուտք չեն արել համակարգ, եւ նորին գերազանցություն պարոն Վաղարշակ Հարությունյանը, ըստ նրանց, դեռ Մոսկվայում է, Արմյանսկի նրբանցքում նստած։ Ու սա՝ այն դեպքում, երբ ՌԴ ԱԳՆ-ն ընդամենը մեկ օր հետո իր կայքում տեղադրել է Արսենյանի նշանակման լուրը։ Ենթադրենք՝ մեկը, որը չգիտի, թե ով է ՌԴ-ում ՀՀ դեսպանը, կարող է բացել ԱԳՆ կայքը, արագ նայել դեսպանի անունը, մտնել Արսենյանի մոտ ու ասել՝ բարեւ Ձեզ, պարոն Վաղարշակ Հարությունյան։Լրատվության եւ հանրային դիվանագիտության բաժինը, տեղեկատվության համար պատասխանատու ստորաբաժանումները, որոնք ԱԳՆ-ում մի քանիսն են, սիրում են ծանրացնել իրենց աշխատանքը, ասել, թե շատ զբաղված են։ Իրականում «քոփի-փեյստ» են անում օտար աղբյուրներից ՀՀ-ին կատարվող հղումները, բաժանում բոլոր դեսպանատներին, թե տեսեք` Հայաստանի մասին սա է գրվել, այն է գրվել, ու սրանով իրենց աշխատանքը համարում են կատարած։ Եվ այս անփույթ աշխատանքը հետագայում դառնում է տրամպլին` դեսպան, հյուպատոս, ՀՀ ներկայացուցիչ դառնալու համար։ 

Լրահոս

Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք. Ղազարյանը՝ Ռոււբինյանին
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ
Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը
Իրանը Հորմուզի նեղուցի վրայով ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է
Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին
Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում
Վրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը