Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական գործընթացների և քաղաքական ուժերի ծրագրերի շուրջ քննարկումների ֆոնին «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը «Փաստ» թերթի հետ զրույցում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրին՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայ առաքելական սուրբ եկեղեցուն վերաբերող դրույթների վրա։Նրա խոսքով, այսօր Հայաստանում ուշադրության կենտրոնում հիմնականում նախընտրական խոստումներն են, քաղաքական կարգախոսներն ու տարբեր ուժերի բարձրագոչ հայտարարությունները։

Սակայն, ինչպես նշել է նա, այս ամբողջի ֆոնին հանրությունը գրեթե չի քննարկում ՔՊԿ նախընտրական ծրագրի ամենավտանգավոր կետերից մեկը, որը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու, այսպես կոչված, «բարեփոխմանը», Եկեղեցու ներքին կյանքին միջամտելուն և եկեղեցական կառավարման փոփոխությանը։«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նշել է. «Ես, ինչպես նաև բազմաթիվ քաղաքականապես գրագետ մարդիկ և մեր համախոհները, միշտ համարել ենք և շարունակում ենք համարել այս մոտեցումը ծայրահեղ վտանգավոր հայկական ինքնության և հայկական պետականության պահպանման համար»։Նրա խոսքով, այստեղ հարցը ամենևին էլ Գարեգին Բ Կաթողիկոսի անձի մասին չէ։ «Հարցը այն սկզբունքների և մոտեցումների մասին է, որոնցով դարեր շարունակ ապրել է Հայ առաքելական սուրբ եկեղեցին, և որոնք այսօր փորձում է փոխել ՔՊ-ն», — նշել է նա։

Արման Վարդանյանի համոզմամբ, խոսքը հոգևոր, բարոյական և ազգային այն հիմքերին միջամտելու փորձի մասին է, որոնց վրա դարերով պահպանվել է հայկական ինքնությունը: Նա հիշեցրել է, որ դարեր շարունակ հենց Հայ առաքելական սուրբ եկեղեցին է պահպանել հայկական լեզուն, մշակույթը, պատմական հիշողությունը և ազգային միասնությունը այն ժամանակներում, երբ հայկական պետականությունը վտանգված էր կամ ընդհանրապես գոյություն չուներ։«Հետևաբար, այսօր պայքարը ոչ թե անձերի, այլ հոգևոր, բարոյական և ազգային սկզբունքների համար է», - ընդգծել է «Միասնություն» շարժման ղեկավարը։

Անդրադառնալով ընտրություններին՝ Արման Վարդանյանը նշել է, որ ցանկացած ընտրող, որն իր ձայնը տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, պետք է հասկանա, որ դրանով փաստացի համաձայնություն է տալիս կուսակցության նախընտրական ծրագրի բոլոր կետերը կյանքի կոչելու փորձին։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կետ առ կետ չի ուսումնասիրում կուսակցությունների նախընտրական ծրագրերը։ Նրա խոսքով, մարդիկ հիմնականում լսում և ճանաչում են միայն այն թեմաները, որոնք ակտիվորեն գովազդվում են՝ սոցիալական բարեփոխումները, առողջապահական բարեփոխումները, խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունները և, այսպես կոչված, «եվրաինտեգրումը»։«Փաստ» թերթի հետ զրույցում Արման Վարդանյանը նաև շեշտել է, որ հենց այդ պատճառով ընտրությունների հնարավոր արդյունքները որպես ժողովրդի «մանդատ» ներկայացնելու փորձերը՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտելու համար, լեգիտիմ չեն։

«Եվ անկախ ընտրությունների արդյունքներից, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կգա իշխանության, Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին և հոգևոր կյանքին միջամտությունը միշտ եղել է, մնում է և կմնա ոչ լեգիտիմ», - նշել է նա։Արման Վարդանյանը հավելել է, որ ոչ լեգիտիմ է և այդպիսին կմնա նաև ցանկացած պայքար Հայ առաքելական սուրբ եկեղեցու անկախության դեմ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց
Հութիները հայտարարել են Էր Ռիադում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքին հարվածելու մասին
Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն
Մաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելը
Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին
Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում
Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում
Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով
Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը
Իրանը կեղծ տեղեկություններ է տարածում․ Թրամփ
Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի
Մեր ինքնիշխանության «արծիվը» մտքում սցենար ունի․ մեկ ամիս ժամանակ ունենք․ Սուրենյանց
Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը
Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ
ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները
Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Աննա Վարդապետյանին
Հայ ականավոր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը նշել է իր 66-ամյակը

Լրացուցիչ նորություններ

...

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար

Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»