Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Ազատամարտիկներ 3-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ ավտոմեքենան զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով «Vaz 2106» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը զոդման աշխատանքներ է կատարել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և այն մարվել է տեղի ուժերով։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։








