Նոյեմբերի 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով, մի շարք հասցեներում, տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների և դրանց մետաղական կառուցատարրերի վերաբերյալ։
Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։
Տեղում փրկարարները ձեռնարկել են քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ՝ իրականացնելով տապալված ծառի հեռացման, վտանգավոր տարածքի սահմանազատման աշխատանքներ։








