«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6:30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։
Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտով։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,-ասվում է հաղորդագրությունում:








