Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է լրացում կատարել «Թափոնների մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում: Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների պարկի թարմացման, տրանսպորտային միջոցների հետագա օգտահանման համար ֆինանսական միջոցների ապահովմամբ և երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմամբ։ Նշվում է, որ հանրապետությունում ներկայում չի գործում այլ երկրներում կիրառվող օգտահանման վճարի համակարգը, ինչը ավտոտրանսպորտային միջոցների համար նախատեսված հարկատեսակ է, որը պետք է վճարեն տրանսպորտային միջոցներ ներմուծողները և արտադրողները՝ տրանսպորտային միջոցի հետագա օգտահանումն ապահովելու համար: 

Տրանսպորտային միջոցների համար նախատեսված օգտահանման վճարի համակարգի բացակայության արդյունքում հանրապետության տարածք ներմուծվում են մեծ քանակով էժանագին, հին տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում էկոլոգիական բարձր դասի համար սահմանված պահանջներին և արտանետումների պատճառով մեծ վնաս են հասցնում օդի մաքրությանը։ Օգտահանման վճարը միանվագ վճար է, որը վճարվում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար միայն մեկ անգամ: Օգտահանման վճարը նախատեսված է բոլոր բնապահպանական չափանիշներին համապատասխան մեքենան ոչնչացնելու, օգտահանելու համար: Այս չափանիշներին համապատասխանությունն ապահովում է շրջակա միջավայրի, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության պահպանումը: 

Օգտահանման վճարի համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան օրենսդրական դաշտ։ Այդ նպատակով լրացում է կատարվում «Թափոնների մասին» օրենքում՝ սահմանելով Հայաստան ներկրվող կամ Հայաստանում արտադրվող ավտոտրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և նրանց կցորդների համար օգտահանման վճարի պահանջ, սահմանվում են օգտահանման վճար վճարողները և օգտահանման վճարի չափի, գանձման առանձնահատկությունները։ Միաժամանակ համապատասխանաբար փոփոխություններ են կատարվում Հարկային օրենսգրքում՝ բնապահպանական նպատակներով նախատեսված կրկնակի հարկումը բացառելու համար։

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո կմշակվեն համապատասխան ենթաօրենսդրական ակտերը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տրանսպորտային պարկի թարմացում, հին, անսարք մեքենաների թվի նվազում, բնապահպանական իրավիճակի բարելավում։ Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետբյուջեի եկամուտների ավելացում, անհրաժեշտություն կառաջանա նաև մշակել ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր։

Լրահոս

Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին
Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան
Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն
Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին
Լոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքում
Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը
Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-ից
Փաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերը
Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան
Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը
Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ Պողոսյան
Տիգրանաշենն ու Արծվաշենը մի քիչ աջ ու ձախ տանելով՝ հնարավո՞ր է տեղափոխել․ հարց՝ Թովմասյանին
Եթե մենք վատ էինք կառավարում, թող պարզեն՝ իրենց օրոք ինչու է երկու խոշոր հրդեհ եղել․ Ղազինյան
Խաչատրյանը՝ Մեսրոպյանին․ Որքա՞ն է կազմում արևային էլեկտրակայանների միջին եկամտաբերությունը

Լրացուցիչ նորություններ

...

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով