Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նաև գլոբալ նշանակություն ունեցող իրադարձություն են, քանի որ այն ունի աշխարհում ամենամեծ ազդեցությունը, ամենախոշոր տնտեսությունը, ամենազարգացած տեխնոլոգիական սեկտորը և ամենահզոր ռազմական ուժերը։

Եվ ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական ուղեգծից շատ հարցեր են կախված։

Դրա համար էլ աշխարհի տարբեր մասերում ուշի ուշով հետևում են ԱՄՆ-ում ընթացող ընտրական գործընթացներին։

Նախագահի թեկնածու Հարիսը, չնայած որոշակի արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, հիմնականում հավատարիմ է մնում գործող նախագահ Բայդենի վարչակազմի վարած քաղաքականությանը այն համատեքստում, որ շարունակելու է աջակցությունը եվրոպացի դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակներում և համագործակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցում։ 

Մինչդեռ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետություններն ավելացնեն իրենց ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2 տոկոս և հույս չդնեն, որ ԱՄՆ-ը պետք է միշտ ապահովի իրենց անվտանգությունը։

Այս ամենի արդյունքում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ներսում կարող են խորանալ տարաձայնություններն ու ֆրակցիոնիզմը։

Մյուս կողմից էլ՝ մամուլի հրապարակումների համաձայն, որոշակի ԵՄ պաշտոնյաներ այնպիսի դիրքորոշում են հայտնում, որ Թրամփի հաղթանակը իրենց համար ավելի օգտակար է, քանի որ առիթ է տալու մտածել Եվրոպայի համար ինքնուրույն պաշտպանական համակարգի մասին, որը հնարավորություն կտա դիմակայել առկա մարտահրավերներին։

Տնտեսական առումով ևս եվրոպացիներն անհանգստանալու առիթ ունեն Թրամփի ընտրվելու դեպքում, քանի որ արդեն նրա պաշտոնավարման մեկ ժամկետը ցույց է տվել, որ Թրամփը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է վարելու և տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար բարձրացնելու է մաքսատուրքերը նաև ԵՄ-ից որոշակի արտադրանքի ներմուծման համար։ 

Լատինական Ամերիկան և Հյուսիսային Ամերիկան նույնպես ուշադիր հետևում են: Թրամփի երկրորդ վարչակազմը կարող է վերսկսել լարվածությունը միգրացիայի և առևտրի շուրջ՝ ազդելով հատկապես Մեքսիկայի և Կանադայի վրա:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների ընտրության դեպքում էլ հարաբերություններում առկա լարվածությունը շարունակվելու է, ինչը պայմանավորված է տնտեսական մրցապայքարով և Թայվանի հարցում Չինաստանի մտադրությունները զսպելու հանգամանքով։

Ուստի, անկախ նրանից, թե նախագահի որ թեկնածուն է հաղթանակ տանելու, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին շարունակվելու է, իսկ համագործակցությունը Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Ֆիլիպինների հետ խորանալու է։

Արևմուտքը շարունակելու է Չինաստանին զսպելու համար օգտագործել այնպիսի միջազգային հարթակներ, ինչպիսիք են Քառակողմ անվտանգության երկխոսությունը (QUAD) և AUKUS եռակողմ պաշտպանական դաշինքը։ 

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը փորձելու է ավելի խոր փոխգործակցության դաշտ ստեղծել Հարավային Ասիայում Չինաստանի հիմնական մրցակցի՝ Հնդկաստանի հետ։

Բայց եթե Քամալա Հարիսի հաղթանակի դեպքում ԱՄՆ վարչակազմը համեմատաբար մեղմ դիրքորոշում է որդեգրելու Չինաստանի նկատմամբ, ապա Թրամփի հաղթանակը խոստանում է ավելի կոշտ մոտեցում որդեգրել Պեկինի նկատմամբ, երբ կվերսկսվի ինտենսիվ տնտեսական մրցակցությունը և, մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված, առևտրային պատերազմը։

Իսկ այսպիսի իրավիճակը կարող է ազդել նաև գլոբալ մատակարարման շղթաների վրա՝ ազդելով նաև կապիտալի, ապրանքների ու ծառայությունների հոսքերի վրա։ ԱՄՆ-Չինաստան առևտրային հակասությունները ստիպելու են ամերիկյան բիզնեսին այլընտրանքներ գտնել չինական արտադրության համար՝ արագացնելով մատակարարման շղթայի դիվերսիֆիկացման համաշխարհային միտումը: 

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին, ապա իր փոխնախագահ եղած ժամանակ Հարիսը շարունակական աջակցություն է հայտնել Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողություններին հակազդելու և Եվրոպայի անվտանգության առումով ԱՄՆ-ի գործուն մասնակցության հարցում:

Այս մոտեցումը շարունակվելու է նաև նրա ընտրության պարագայում, և այդ դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում ձևավորված լարվածության ֆոնի թուլացում պետք չէ ակնկալել։

Այլ հարց է, որ Թրամփն ավելի մեղմ մոտեցում ունի Ռուսաստանի հարցում։ Նա հիմնական շեշտը դնում է պատերազմի դադարեցման ջանքերի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից գրավված տարածքները կարող են այդպես էլ մնալ Ռուսաստանին։

Ու, ընդհանրապես, Թրամփը դեմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության շարունակմանը։

Նրա թիմն ընդգծում է, որ պետական պարտքի ավելացման կամ հարկատուների կողմից վճարված միջոցների հաշվին Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարները կարող են ավելի նպատակային օգտագործվել։ 

Պարզ է, որ ԱՄՆ ընտրություններից հետո ձևավորվելքի միջավայրն ազդելու է նաև մեր տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի վրա։ Ուստի, կարևորվում է նաև այս մասով ԱՄՆ հայկական համայնքի գործունեությունը։

Ամերիկահայերի քվեն ևս կարող է վճռական լինել ընտրությունների վերջնական արդյունքի հարցում։

Այս հանգամանքով է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփն անդրադառնում է Արցախի թեմային՝ ընդգծելով, որ ինքը հետամուտ է լինելու քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանը, ապա նաև հեռախոսազրույց ունենում Արամ Ա կաթողիկոսի հետ։

Բայց այս ամենը արտաքին քաղաքականության տեսանկյունից կապիտալիզացնելու խնդիր կա։ Առավել ևս ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության հետ սերտորեն աշխատելու և կապեր հաստատելու խնդիր կա՝ հաշվի առնելով ոչ միայն նախագահական ընտրությունների արդյունքները, այլև այն հանգամանքը, որ նրանց ձայները Կոնգրեսում կարող են վճռական նշանակություն ունենալ մեր շահերին առնչվող որոշումների ընդունման համար:

 ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը Գոռ Շահբազյանն է
Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
Մեռելnց է. եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կարելի է այցելել հանգnւgյալների շիրիմներին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Անակնկալ այցով մեկնում ենք հանրապետության հեռավոր զորամասերից մեկը․ Պապիկյան
Կարևոր
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին. Խաչատրյան
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ռուսաստանում ուղևորուհին տուն վերադառնալու ճանապարհին հենց ինքնաթիռում տղա է ունեցել
Արտակարգ իրավիճակ Էջմիածին քաղաքում. Դեպքի վայր են շտապել փրկարարները
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հուզում Իրանի բանակցությունները Պարսից ծոցի երկրների հետ
Ֆիդան. Իսրայելը գլխավոր խոչընդոտն է Սիրիայի վերականգնման ճանապարհին
Վաշինգտոնից մինչև Նյու-Հեյվեն․ ԱՄՆ-ի 39 մլն բնակիչ հայտնվել է ջրհեղեղների սպառնալիքի գոտում
Վրաստանում օծել են «Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների բարեկամություն» սրբապատկերը՝ ռուսական տաճարներին փոխանցելու համար
Գերմանացի պաշտոնյաները հայտնվել են ռուսական ԱԹՍ-ի հարվածի գոտում
2026-ի սեպտեմբերը կարող է դառնալ պատմության ամենատաք սեպտեմբերը․ Ազիզյան
31 անչափահաս ներխուժել է սուպերմարկետ և սնունդ գողացել. ՌԴ
Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Բժիշկը զգուշացրել է նոր հնարավոր համաշխարհային համավարակի մասին
Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների ռիսկերի մասին․ կարող է կախվածություն առաջացնել, քայքայել նյարդային համակարգը
Հայտնի սերիալի դերասանին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ

Լրացուցիչ նորություններ

...

Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում

Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»

«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ

«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվում

Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»

«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում

Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»

«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել

Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»

Հայկ Սարգսյանը թիմի «կեղտոտ գաղտնիքնե՞րն» է բացում Փաշինյանի հրահանգով

«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում

«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները

«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին

«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»

Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին

«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում

Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»

ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը