Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը

«Փաստ» օրաթերթը գրում է.

« Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լավ չգիտեն, թե ուր են մեկնում և ինչ ռեժիմ է իրենց հյուրընկալելու Բաքվում: Իրականում Արևմուտքը հրաշալի գիտի, առավել քան մանրամասն տեղյակ է, թե ով է Ալիևը, ինչ հանցանքներ է գործել ինչպես մարդկության դեմ, այնպես էլ՝ իր կառավարման ներքո գտնվողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացված և այլն:

Արևմուտքում հրաշալի տեղյակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրված պետություն է: Այն, որ առնվազն արևմտյան տերություններում այդ ամենին շատ լավ տեղյակ են, կարելի է հիմնավորել բազմաթիվ դրսևորումներով: Բայց այս դեպքում խոսքը հետաքննող լրագրողների OCCRP միավորման պատրաստած հրապարակում-բացահայտումների մասին է:

Մարդիկ մանրակրկիտ հետաքննություն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթե բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները անմիջականորեն կամ թեթևակի անուղղակիորեն կապակցված են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հետ: Այնպես որ՝ գիտեն:

Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խոսք չկա Իլհամ Ալիևի ու նրա գլխավորած ռեժիմի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող եք չկասկածել, որ արևմտյան բոլոր գլխավոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթաժողովների են գնում, մանրամասն տեղյակ են նաև այդ հանցագործություններից: Ու այդ ամենի հետ կապված՝ անխուսափելի հարց է ծագում, թե այդ ամենն իմանալով, ավելին, նման հրապարակումներ ու բացահայտումներ, այսպես ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպե՞ս է, որ, միևնույնն է, մեկնում են Բաքու՝ հյուրընկալվելու Ալիևին, նրա հետ գրկախառնվելու և... ոչ միայն:

Դրա հնարավոր պատասխանն էլ պարզ է. Արևմուտքի համար ադրբեջանական նավթի ու գազի «հոտը» շատ ավելի կարևոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրա ապրելու իրավունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժեքներ», ինչ-որ համամարդկային արժեքներ: Արևմուտքի համար միշտ էլ եղել է, կա ու կլինի միայն մեկ արժեք՝ փող, շահ:

Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների մասին, կներեք, ընդամենը միամիտ-դյուրահավատներին «ֆռռացնելու» և «քցելու» գործիքներ են: Ավելին, Արևմուտքում գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի ու իրենց իրականում վերավաճառում է Ռուսաստանի գազը, որից իրենք, իբր, հրաժարվել են: Բայց այնպես են ձևացնում, թե չգիտեն դրա մասին: Այնպես որ, գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը: Ուղղակի անգերազանցելի ցինիզմը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել
ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»
Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT
4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել
Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են
Կարևոր
«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղ
Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք
Bild. Ռուսաստանը կարող է Օլյոշկիում հրադադարի ընթացքում նախապատրաստել հարձակում Խերսոնի ուղղությամբ
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները
Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն
Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել

Լրացուցիչ նորություններ

...

Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»

Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»

«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ

«Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել

ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»

766 մլն դրամ՝ «Էրեբունի-Երեւան 2808»-ի համար․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Ուժեղն էլ դո՞ւք եք

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց, Փաշինյանը հանձնարարեց ստուգել․ «Ժողովուրդ»

Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում

«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար

«Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին

«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

«Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին

«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում

«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ

«Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել