Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին՝ «հյուսիսային Իսրայելին սպառնացող վտանգները նվազագույնի հասցնելու համար»։
«Մենք նախաձեռնությունը վերցնում ենք մեր ձեռքը և հարձակվում։ Մենք ստեղծել ենք երեք անվտանգության գոտի թշնամու տարածքի խորքում։ Սիրիայում՝ Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուկ։ Գազայում այն ընդգրկում է սեկտորի կեսից ավելին։ Իսկ Լիբանանում ես հրամայել եմ ընդլայնել գործող անվտանգության գոտին՝ ներխուժման սպառնալիքը վերջնականապես վերացնելու և հակատանկային հրթիռներին մեր սահմանին հասնելը կանխելու համար», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։
Նա նշել է, որ Իսրայելը «փոխել է Մերձավոր Արևելքի դեմքը», սակայն հավելել է, որ դրա հետ կապված փոխվել է նաև հրեական պետության ազգային անվտանգության հայեցակարգը։








