Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ. քաղաքագետ


«Վրաստանի նախագահն իր ֆեյսբուքյան անձնական էջում տարածել  է վրացական տուրգործակալության մի գովազդ, որտեղ Հայաստանի Լոռու մարզի առնչությամբ կան մեղմ ասած խնդրահարույց ձևակերպումներ»,-մեկնաբանելով Զուրաբաշվիլիի կիսած հրապարակումը՝ գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է՝ այն, որ Վրաստանում կա այդ վերաբերմունքը Լոռու, Լոռու մարզի պատմամշակութային որոշ հուշարձանների հանդեպ, բոլորովին նորություն չէ:

Նաև հայտնի է, որ այդ առնչությամբ տարիներ շշարունակ բավականին բարդ քննարկումների մեջ են երկու եկեղեցիները՝ Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիները:

«Սա  չափազանց նուրբ թեմա է, որ Հայաստանն ու Վրաստանը հետխորհրդային ավելի քան երեք տասնամյակում փորձում են կառավարել շատ մեծ ջանքի գնով, թե եկեղեցիների, թե կառավարությունների մակարդակով:

Ընդ որում, այսպես ասած հանրային մակարդակով այդօրինակ խնդիրներ առկա են երևի թե բոլոր պետությունների միջև, և հետևաբար հարցը միշտ էլ հենց այն է, թե վերնախավային մակարդակում ինչպես են կառավարվում այդ նուրբ հարցերը:Վրաստանի նախագահը, որը կարծես թե երբեք էլ աչքի չի ընկել առանձննակի նրբանկատությամբ, իրեն թույլ է տալիս կիսվել մի նյութով, որը վերաբերում է հենց այդ նուրբ թեմաներին:

Եվ, չնայած նա անում է դա իր ոչ թե պաշտոնական, այլ այսպես ասած անձնական օգտահաշվով, միևնույն է, մեղմ ասած բարդ բան չէ հասկանալը, որ անգամ այդ օգտահաշիվը ասոցացվում է նախագահական կարգավիճակի, հետևաբար՝ պետական կարգավիճակի հետ:

Ըստ այդմ, Վրաստանի նախագահը թույլ է տալիս կոպիտ սխալ, և չափազանց հայտնի ու նուրբ թեմայի վերաբերյալ նա թույլ է տալիս այնքան կոպիտ սխալ, որ մեղմ ասած շատ բարդ է պատկերացնել, որ դա արվել է «չհասկանալով»:

Առավել ևս, որ դա արվում է Վրաստանի համար չափազանց զգայուն մի ժամանակաշրջանում, որը ոչ պակաս զգայուն նշանակություն ունի նաև Հայաստանի համար:Հարց է առաջանում, Վրաստանի նախագահը իր անձնական օգտահաշվով այդ ինչքա՞ն հաճախ է տուրգործակալությունների գովազդներ տարածում, որ հանկարծ որոշել է անել դա Հայաստանի թեմայով, և առավել ևս այս փուլում:

Հատկապես, որ Վրաստանից դեպի Հայաստան՝ Լոռու մարզ տուրայցերը բոլորովին նոր երևույթ չեն:Ի դեպ, շատ լավ է, որ այդ այցերը կան: Ինքս տարիներ շարունակ բազմիցս արտահայտվել եմ, որ պետք է հայ-վրացական զբոսաշրջային կոոպերացիայի խորացում, այդ թվում ոչ միայն Լոռի, նաև Շիրակ:Պաշտոնյաները պետք է նպաստեն դրան, այլ ոչ թե երկու երկրների ու ժողովուրդների միջև առանց այդ էլ բավականին նուրբ հարցերի առկայության դեպքում ունենան սադրիչ դերակատարում:Իսկ Վրաստանի նախագահի գործողությունը մեղմ ասած սադրիչ է:Եվ այստեղ էական է մեկ այլ հանգամանք:

Անցնող օրերին եղավ մեկ այլ տեղեկատվական սադրանք հայ-վրացական հարաբերության դեմ, իբրև թե Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական սպառազինությունը գա Հայաստան:Գրեթե չունեմ կասկած, որ Վրաստանի ընտրության և հետընտրական բարդ իրողության ֆոնին կա նպատակ՝ հրահրել նաև հայ-վրացական լարվածություն և այդ կերպ մեծացնել մթնոլորտային ճնշումը Վրաստանի կառավարության նկատմամբ:

Այդ նպատակը հետապնդողներին բնականաբար չի հուզում, թե այդ նույն ճնշումը ինչպիսի հետևանք կունենա նաև Հայաստանի համար:Գնահատականս այն է, որ Հայաստանը պետք է չտրվի զգայականության և չարդարացնի այն հնարավոր հաշվարկը, որ կարող է լինել նաև Վրաստանի նախագահի կամա, թե ակամա ներգրավմամբ:Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունը 2024 թվականի փետրվարից ի վեր ամրագրված է ռազմավարական գործակցության հռչակագրով:

Հարաբերությունը պետք է գործնական մակարդակում էլ լինի այդ բնույթին համարժեք, հետևաբար պետք է մի կողմից բարձրորակ աշխատունակություն նուրբ հարցերը կառավարելու, հետևաբար նաև տարատեսակ սադրանքների չենթարկվելու հարցում:Միևնույն ժամանակ, գուցե Զուրաբիշվիլուն «զգաստացնելու» հարցում օգտակար լինի նաև Ֆրանսիա՞ն, որի ԱԳՆ նախկին աշխատակից է և քաղաքացի Վրաստանի դեռևս նախագահը:

Ոնց էլ չլինի, նախկինից կլինեն պահպանված կապեր՝ մեղմ ասած: Չեմ կարծում, թե Ֆրանսիայի համար օգտակար է հայ-վրացական որևէ լարում, որևէ կայծ»։

Լրահոս

Իսկ ես էլի ուզում եմ սեր խոստովանել հորս. Սոֆի Մխեյան
Նիկոլի այսօրվա նոպաների բուն պատճառը․ Արմեն Աշոտյանը տեսանյութ է հրապարկել
Ապրիլի 19-ին ավտոերթով պայմանավորված երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն․ մանրամասներ
Սամվել Կարապետյանի 17 ձերբակալված աջակիցների գործը ուղարկվել է ՔԿ. մանրամասներ
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը հնարավոր է առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում
Գուտերեշը ողջունել է Հորմուզի նեղուցի բացումը առևտրային նավերի համար
Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան
Genetic Production-ի կողմից նկարահանվող «Մոնթե» ֆիլմի նկարահանումները սկսված են․ Նոնա Սարգսյան
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Սևանի հիվանդանոցի մոտ «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ կա վիրավոր
Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով. ԱԳՆ մամուլի խոսնակ
«Փաշինյա՞ն, դու ո՞վ ես, որ կամայականորեն ցանկանաս փոխել Սահմանդրությունը». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Bloomberg. Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագիր ստորագրելու համար
ԱՄՆ-ն սեղմում է Իրանին մինչև վերջ․ Հանդիպել են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԺ նախագահները
Թեհրանը կարծում է, որ ԱՄՆ-ն կարող է կրկին պատերազմ սկսել Իրանի դեմ
«Խիստ դատապարտելի է Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ու ԲՀԿ-ի ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը․ Իոնիսյան
Դատարանը կատարեց այն, ինչը երազում էր Փաշինյանը. Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
Ռուսաստանն ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է միայն հայ ժողովուրդը. Սամվել Կարապետյան (տեսանյութ)
Խնդրում եմ թույլ տան դուրս գա անցնի իր գործերին, որ մենք էլ հանգիստ լինենք. Կարապետյանի աջակից (տեսանյութ)
Գաղտնալսումներ են անում առանց դատարանի որոշման, դա օրենքի խախտում է. քաղաքացի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին