Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Temu առաքումների շուրջ դժգոհությունները շարունակվում են․ առաքանն տուն չի հասնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Վերջին ամիսներին քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը ցույց են տալիս, որ Temu հարթակից կատարվող գնումների առաքման գործընթացում նկատվում են փոփոխություններ, որոնք դարձել են դժգոհության պատճառ։ Գնորդների խոսքով՝ նախկինում լայնորեն կիրառվող դռնից-դուռ առաքման փոխարեն այժմ ավելի հաճախ առաջարկվում է առաքանին ստանալ փոստային բաժանմունքից, ինչը հակասում է առցանց գնումների հիմնական առավելությանը՝ հարմարավետությանը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Հայփոստ-ը պարզաբանել է, որ Temu-ից կատարված գնումների առաքումն իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» և փոստային բաժանմունքից ստացում (pick-up)։


Ընկերությունից նշել են․ «Temu հարթակից կատարված գնումների առաքումը, որի իրականացումը վերապահված է նաև «Հայփոստ» ՓԲԸ-ին, իրականացվում է երկու եղանակով՝ «տուն առաքում» ծառայության և ստացման կետից վերցնելու միջոցով։ Հաճախորդը առաքման եղանակը ընտրում է պատվերի գրանցման ժամանակ»։ Միաժամանակ պարզաբանվել է, որ նույնիսկ «տուն առաքում» ընտրելու դեպքում առաքանին կարող է հայտնվել փոստային բաժանմունքում, եթե այն չի հաջողվել հանձնել հասցեատիրոջը․ «Հանձնման անհնարինության դեպքում (հաճախորդի բացակայություն, հեռախոսազանգերին չպատասխանել և այլն) առաքանին ուղարկվում է տվյալ հասցեն սպասարկող փոստային բաժանմունք, որտեղ այն պահվում է 14 օրացուցային օր»։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաև առաքման շուկայում գործող Onex ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյան-ի հետ՝ հասկանալու առաջացած դժգոհությունների պատճառները։


Նրա խոսքով՝ «Օնեքսը շարունակում է աշխատել Temu-ի հետ․ ծավալները կարող են փոփոխվել, սակայն այն առաքումները, որոնք փոխանցվում են մեզ և պետք է հասցվեն տուն, իրականացվում են պատշաճ կերպով։


Temu-ն ինքն է որոշում՝ իր պատվերը որ գործընկերոջ միջոցով ուղարկի՝ Օնեքս, Հայփոստ կամ այլ ընկերություն»։ Այսպիսով, չնայած պաշտոնական պարզաբանումներին, քաղաքացիները շարունակում են դժգոհել, որ պատվերի պահին միշտ չէ, որ հստակ է՝ որ ընկերությունն է իրականացնելու առաքումը և արդյոք այն կհասնի հասցեով։ Արդյունքում հաճախորդները կանգնում են փաստի առաջ՝ ստիպված լինելով այցելել փոստային բաժանմունքներ և լրացուցիչ ժամանակ ծախսել։ Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ առաքման պայմանների վերաբերյալ առավել թափանցիկ և հստակ հաղորդակցությունը շարունակում է մնալ առանցքային խնդիր՝ հատկապես այն պայմաններում, երբ միջազգային առցանց հարթակներից գնումները Հայաստանում աճում են։


Այս համատեքստում ուշադրության կենտրոնում է նաև Շուշան Ալեքսանյան-ի ղեկավարած կառույցի աշխատանքը․ հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունը պարտավոր է ապահովել կանխատեսելի և որակյալ սպասարկում՝ անկախ առաքման ծավալների աճից»։


Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Այս որոշումով ավելանալու են խցանումները
«Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Մոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետ
Կարևոր
Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին
«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց
Ղազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետել
Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում
Ուշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետ
ԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել
Նախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է
Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը
Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ
Արմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»
Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»
«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները
Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ժամանել է Դուբլին․ ինչ է սպասվում

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»

Ալեն Սիմոնյանի քայլը ՔՊ-ում դժգոհություն ու զայրույթ է առաջացրել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». «Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք». Ինչ է հանձնարարել Փաշինյանը

Պետական ընտրակաշառքի բաժանման` նոր փուլ. Կապանում իշխանության թեկնածուին վատ են ընդունում