Ուկրաինայի շուրջ բանակցություններում դադար է առաջացել այն պատճառով, որ ԱՄՆ-ն ունի այլ առաջնահերթություններ՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտության հետ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցություններում իսկապես դադար է եղել։ Ամերիկացիներն ունեն այլ առաջնահերթություններ, և դա հասկանալի է», – ասել է Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերել է բրիտանական Financial Times թերթը։ Հրատարակությունը չի նշել, թե ում, որտեղ կամ երբ է արվել մեկնաբանությունը։








