Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հետ առճակատումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ գրեթե ամեն օր հեռախոսով խոսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Նեթանյահուն Թրամփի հետ իր զրույցները որակել է որպես «ազատ» և «բաց»։
Իրանի նոր առաջնորդի վերաբերյալ Իսրայելի ծրագրերի մասին հարցին Իսրայելի վարչապետը պատասխանել է, որ «մտադիր չէ մամուլի ասուլիսում տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչ է պատրաստվում անել Իսրայելը»։
Նա, սակայն, հավելել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին «չի կարող հանրությանը ներկայանալ»։








