ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։








