Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Մեքսիկայի պաշտպանության նախարարությանը տրամադրել է հետախուզական տվյալներ՝ կարտելի առաջնորդին բռնելու գործողության համար։
Փետրվարի 22-ին Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց խոշորագույն կարտելի՝ «Խալիսկո նոր սերնդի» առաջնորդի բռնման մասին, որը մահացել էր Մեխիկո քաղաք տեղափոխվելիս ստացած վնասվածքներից։
Դրան հաջորդեցին մեքենաների հրկիզումներ, ճանապարհային արգելափակումներ և տասնյակ քաղաքներում և համայնքներում անվտանգության ուժերի վրա հարձակումներ։








