ԱՄՆ պաշտոնյաները քննարկում են, թե արդյոք Իրանի հետ հնարավոր համաձայնագիրը պետք է վերաբերի միայն նրա միջուկային ծրագրին, թե՞ նաև իրանական հրթիռներին ու միջնորդներին, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ ԱՄՆ և Մերձավոր Արևելքի պաշտոնյաներին։
Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ «շատ վատ բաներ» կարող են պատահել, եթե Թեհրանը չհամաձայնվի համաձայնագրին։
«Թրամփի վարչակազմը ներքին քննարկումներ է անցկացնում այն մասին, թե արդյոք համաձայնագիրը պետք է վերաբերի միայն Իրանի միջուկային ծրագրին, թե՞ այն տարածվի նրա հրթիռների և միջնորդական շարժումների վրա», - գրում է ամսագիրը։








