Կիևը պատրաստ է իրական փոխզիջումների բանակցային գործընթացում, բայց ոչ Ուկրաինայի անկախության հաշվին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստ ենք իրական փոխզիջումների։ Բայց ոչ մեր անկախության և ինքնիշխանության հաշվին», - գրել է նա իր Telegram ալիքում։
Նա պնդում է, որ Ուկրաինան արդեն զիջումների է գնում, քանի որ դրանց մասին խոսում է Ռուսաստանի հետ։








