ԱՄՆ-ի գլխավորած հարվածային խումբը, որը ձևավորվում է Մերձավոր Արևելքի մոտակայքում, սպասում է USS Gerald Ford ավիակիրի և դրան ուղեկցող նավերի ժամանմանը՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության նախապատրաստման շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
Այս աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը մի քանի շաբաթ է՝ զգալի ուժեր է կենտրոնացնում տարածաշրջանում՝ չնայած ԱՄՆ ռազմական կորուստների և երկիրը երկարատև հակամարտության մեջ ներքաշելու հնարավոր ռիսկերին։ Հրապարակման համաձայն՝ ռազմական ղեկավարները անցյալ շաբաթ երկարաձգել են ավիակիր խմբի տեղակայումը և այն Կարիբյան ավազանից ուղարկել Մերձավոր Արևելք։
Հինգշաբթի օրը նավերը մոտենում էին Ջիբրալթարի նեղուցին, ինչը, ըստ հրատարակության աղբյուրների, հնարավոր է դարձնում գործողությունը առաջիկա մի քանի օրերի ընթացքում։








