ԵՄ-ն Ուկրաինայի օգնության կարիքը չունի իր սահմանները պաշտպանելու համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Նրանք ասում են, որ Ուկրաինան պաշտպանում է ԵՄ-ն։ Սա ճիշտ չէ։ Եվրոպան պաշտպանված է ՆԱՏՕ-ի կողմից, և Ռուսաստանը չի հարձակվել ԵՄ որևէ երկրի վրա։
Սա մեր պատերազմը չէ։ Ուկրաինան պայքարում է իր համար», - գրել է Սիյարտոն X-ում։








