Չարլզ III-ը պատրաստ է համագործակցել ոստիկանության հետ իր եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի, որը ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով, և ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի միջև կապերի հետաքննության շրջանակներում։
Այս մասին ասվում է միապետի կողմից Բուքինգհեմյան պալատից տարածած հայտարարության մեջ։
«Խորը մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի և պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման մասին։ Այժմ պետք է լինի լիարժեք, արդար և մանրակրկիտ գործընթաց, որի միջոցով այս հարցը պատշաճ կերպով կհետաքննվի համապատասխան մարմինների կողմից։
Ինչպես ես նախկինում նշել եմ, նրանք կարող են հույս դնել իմ լիարժեք և անկեղծ համագործակցության և օգնության վրա», - ասվում է հայտարարության մեջ։








