Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը, եթե կողմերը ցանկանան, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։
«Այո, մենք պատրաստ ենք, եթե կողմերը ցանկանան», - ասել է նախարարության խոսնակ Նիկոլա Բիդոն։
Ժնևյան կարգավորման բանակցություններն ավարտվել են չորեքշաբթի օրը և չեն շարունակվի, ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր աղբյուրը։ Ավելին, գործակալության աղբյուրի խոսքով, բանակցություններից հետո որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։








