Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տևել մոտ երկու ժամ։
«Բանակցությունները կարող են տևել ևս մեկ կամ երկու ժամ, և մենք կտեսնենք, թե ինչ արդյունքներ կլինեն», - ասել է Բաղային, ըստ Իրանի պետական հեռարձակող IRIB-ի։
Երեքշաբթի օրը Ժնևում գտնվող Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում տեղի են ունենում Իրան-ԱՄՆ բանակցությունները Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը։








