Ժնևում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում Իրանը պահանջել է վերացնել իր դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները, հաղորդում է Tasnim-ը:
Գործակալության տվյալներով՝ Թեհրանը նաև մտադիր է Վաշինգտոնի հետ քննարկել «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ վստահության» հարցերը:








