Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցի միջոցով դիմել է Վլադիմիր Զելենսկիին։
«Ուկրաինացիները ակտիվորեն մասնակցում են Հունգարիայի ընտրարշավին։ Նրանք ֆինանսավորում են մեր հակառակորդներին իրենց անձնական շահերից ելնելով։ Դադարեցրեք միջամտելը։ Հունգարիան պետք է որոշի իր ապագան», - ասվում է գրառման մեջ։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նախկինում հայտարարել էր, որ Զելենսկին սկսել է միջամտել Հունգարիայի ընտրարշավին՝ ապրիլյան ընտրություններում ընդդիմադիր կառավարություն հաստատելու համար, որը կհաստատի հունգարական գումարների փոխանցումը կոռումպացված ուկրաինական ռեժիմին և կարագացնի Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։
Այս պատճառով Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարություն։ Հաջորդ օրը Կիևում Հունգարիայի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։








