Պաղեստինի ինքնավարությունը՝ Արաբական լիգայի (ԱՊԼ), Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով, ձգտում է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ՝ ի պատասխան հրեական պետության կողմից Արևմտյան ափին պաղեստինյան տարածքները բռնակցելու որոշման, ՌԻԱ Նովոստիին ասել է Պաղեստինի փոխարտգործնախարար Օմար Ավադալլան։
«Մենք արդեն սկսել ենք գործողություններ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կլինի նաև Իսլամական համագործակցության կազմակերպության նիստ, և մենք նախաձեռնող կլինենք այս ոլորտներում։ Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները դրան հակազդելու համար», - ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իսրայելի դեմ պատասխան միջոցառումների հարցերը քննարկվում են նաև Կահիրեում Արաբական լիգայի մշտական ներկայացուցիչների մակարդակով։








