Իրանի պետական հեռարձակողը հայտնել է, որ Իրանի զինված ուժերը սկսել են «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» զորավարժությունները Մերձավոր Արևելքում լարվածության և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի ֆոնին։
«Սկսվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» ռազմածովային զորավարժությունները», - հաղորդել է իրանական հեռարձակողը։
Իր հերթին, իրանական SNN լրատվական գործակալությունը նշում է, որ զորավարժությունները կստուգեն ԻՀՊԿ ստորաբաժանումների պատրաստվածությունը, կուսումնասիրեն ԻՀՊԿ-ի համար ռազմական սցենարներ՝ Հորմուզի նեղուցում անվտանգության սպառնալիքներին հակազդելու համար, և կանդրադառնան իրանական զինված ուժերի «արագ, վճռական և համապարփակ արձագանքին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին Մերձավոր Արևելք շուտով կտեղակայվի ԱՄՆ Ռազմածովային ուժերի երկրորդ մարտական խմբը։ Նա ընդգծել է, որ դա անհրաժեշտ է Թեհրանի հետ համաձայնագրի ձախողման դեպքում։








